Լուրեր
Վրաստանում հաշմանդամություն ունեցող աղջկա են բռնաբարել
Արեւմտյան Վրաստանում հաշմանդամություն ունեցող մի աղջկա են բռնաբարել: Այս մասին գրում է Նոր ռադիոկայանը, հղում անելով Mtavari հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Խոբիի մունիցիպալիտետում (Սամեգրելո Զեմո Սվանեթի): Ըստ տարածված տեղեկատվության՝ ենթադրյալ զոհը 21 տարեկան է: Նա իր ընտանիքին պատմել է սեռական բռնության փաստի մասին, որից հետո ծնողները դիմել են ոստիկանություն:

Բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է 60 տարեկանից ցածր տղամարդ: Ինչպես նշվել է, նա ձերբակալվել է ոստիկանության բաժնում հարցաքննությունից հետո: Քաղաքացին խոստովանել է արարքը:

Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որը ենթադրում է «բռնաբարություն»:
| Print |