Լուրեր
Սեպտեմբերի մեկից ID-քարտերը կլինեն անվճար
Սեպտեմբերի 1-ից ինքնությունը հաստատող՝ ID քարտերը քաղաքացիները կկարողանան ստանալ անվճար: Համապատասխան որոշումն ընդունվել է ընտրություններն առավելապես անխափան անցկացնելու և առանց առանց որևէ խոչընդոտի ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու համար:

Վրաստանի Արդարադատության նախարարության կողմից տարածված տեղեկության համաձայն, ակցիան կտևի մեկ ամիս, անվճար կլինի նաև փաստաթղթի համար լուսանկարվելը:

ID քարտերը անվճար կլինեն հետևյալ անձանց համար.

• Անչափահասները, ովքեր մինչև ակցիայի ավարտը կդառնան 18 տարեկան
• Չափահաս քաղաքացիները, ովքեր մինչ ակցիան, չեն ունեցել ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
• Քաղաքացիները, որոնց ինքնությունը հաստատող բոլոր փաստաթղթերի ժամկետն ընտրությունների օրվա՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ անցած կլինի:
• Քաղաքացիները, որոնց ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարն անորակ է և/կամ չի արձանագրվում բազաներում:
• Առանց հասցեի գրանցված քաղաքացիները, եթե նրանք գրանցվեն ճշտգրիտ հասցեով:
• Չգրանցված անձինք, եթե ընտրություններից առաջ նրանք գրանցվեն ճշտգրիտ հասցեով:

Ինքնությունն հաստատող փաստաթուղթն անվճար ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն Արդարադատության տներ, պետական ծառայությունների զարգացման գործակալություն կամ հանրային կենտրոններ:

Հիշեցնենք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 2-ին:


| Print |