Լուրեր
Ախալքալաքի բնակիչը շահել է 500 լարի
«Պատվաստիր և շահիր» խաղարկությունում 500 լարի չափով գումար է շահել Ախալքալաքի բնակիչը: Ն.Կ.-ն պատվաստվել է Սինոֆարմ պատվաստանյութով:

Մեկ օրում հաղթողներ կան նաև ԱԽալցիխեում և Ասպինձայում: Ախալցիխեի երկու բնակիչները պատվաստվել են Պֆայզերով և շահել 100-ական լարի, իսկ Ասպինձայի բնակիչը Սինոֆարմով, և նույնպես շահել է հարյուր լարի:

Վիճակախաղում ամեն օր խաղարկվելու է 100 — 500 լարի: Ամեն շաբաթ 1 000, 5 000 և 10 000 լարի, իսկ տարեվերջին՝ 100 000 լարի ՝ վերջնական խաղարկության համար:

Վիճակախաղի համար ստեղծվել է հատուկ կայքէջ: Մանրամասն տեղեկությունների և վիճակախաղի արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ https://stopcov.lotto.ge/#/:

Վիճակախաղին կմասնակցի Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով գոնե մեկ անգամ պատվաստված է:
| Print |