Լուրեր
Պատվաստումը պարտադիր չի դառնա. Իրակլի Ղարիբաշվիլի
Մեզ մոտ պատվաստումը պարտադիր չէ և չի դառնա,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ նրա՝ քաղաքացիներին պետք է բացատրել ու համոզել պատվաստման դրականության մեջ։

«Պատվաստումը պարտադիր չենք դարձրել։ Մեզ մոտ պատվաստումը պարտադիր չէ և չի դառնա։ Սա մեր հաստատուն որոշումն է, և ես չեմ փոխի այդ որոշումը։ Իհարկե, պետք է քաղաքացիներին բացատրել, օգնել նրանց, որ պատվաստումը համավարակը վերացնելու իրական լուծումն է։ Պատվաստումը մեզ պաշտպանում է մահից, սա ամենակարևոր փաստարկն է, որը մենք պետք է բացատրենք մեր քաղաքացիներին, ընտանիքի անդամներին։

Մեր քաղաքացիների մեծ մասը չաջակցեց պարտադիր պատվաստմանը: Ավելին, աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունում կամավոր պատվաստում է ընթանում։ Պարտադիր պատվաստումը կոպիտ միջամտություն է մարդկանց ընտրությանը: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրության ազատություն: Ես՝ որպես վարչապետ, կապահովեմ, որ յուրաքանչյուր մարդ ունենա ընտրության ազատություն»,-
ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
| Print |