Լուրեր
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և նոր մարտահրավերները Վրաստանի համար
Կովկասյան տարածաշրջանում վատթարացող միջավայրը, ռազմական, տնտեսական և միջազգային հարաբերությունների վատթարացումը, փոփոխված օրակարգը և կողմերը, որոնք ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը՝ ուժեղացնելով առևտրային հարաբերությունները. սրանք են անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Կովկասում և հատկապես Վրաստանում։

Արցախի քաղաքացիների համար սեպտեմբերի 27-ի լուսաբացն ամպրոպ էր բաց երկնքում, առավոտյան 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ սկսվել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել: Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին և տևեց 44 օր, այն ավարտվեց նոյեմբերի 10-ին կնքված համաձայնագրով, ըստ որի՝ ԱՀ-ն կորցրեց իր վերահսկողության տակ եղած 7 շրջանները, ինչպես նաև բուն ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի և Շուշիի շրջանները։ Ինչ ազդեցություն գործեց այս հակամարտությունը կովկասյան տարածաշրջանի և հատկապես Վրաստանի վրա հակամարտության ազդեցության մասին, ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Կովկասում փոփոխված օրակարգը և ինչպե՞ս են նրանք տեսնում Վրաստանի դերը նոր իրականության մեջ - «9-րդ ալիքի» հետ այս հարցերի շուրջ խոսում են Ռոնդել հիմնադրամի գիտաշխատող Զուրաբ Բատիաշվիլին և Կովկասի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, Գիորգի Գոգուաձեն։

Նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտի օրն է: Ինչպե՞ս է փոխվել իրավիճակը հակամարտության կողմերի համար մեկ տարվա ընթացքում, և ո՞վ է ամենաշատը շահել այս հակամարտությունից։

Զուրաբ Բատիաշվիլի - Ճիշտ է, այս պատերազմը շահել է Ադրբեջանը, բայց Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ուժեղացել է, և ամենաշատ հաղթողը Ռուսաստանն է՝ և այն էլ, առանց գնդակ արձակելու: Ճիշտ է, դա կոչվում է խաղաղության, բայց իրականում դա ռազմաբազա է եւ Վրաստանի օրինակով գիտենք, թե ինչպես են այսպես կոչված խաղաղապահները մի օր դառնում շատ ցավոտ կողմ այն երկրների համար, որտեղ նրանք տեղակայված են: Ռուսաստանի նման գործողությունները տեսնում ենք ոչ միայն Կովկասում, այլև Ուկրաինայում և Սիրիայում։ Ռուսաստանը չի հետևում միջազգային ոչ մի նորմերի և խաղում է ժողովրդի զգացմունքների վրա, հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդկանց ողբերգության աղբյուրն է, մարդկանց առճակատում է միմյանց դեմ և հետո հայտնվում որպես խաղաղարար։
Գիորգի Գոգուաձը - Եթե մարդասիրական տեսանկյունից նայենք, ապա այս հակամարտությունը շատ լուրջ էր։ Այն բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ և իրավիճակը փոխեց թե՛ ռազմական, թե՛ բազմաթիվ այլ ուղղություններով։ Մարտահրավերները, որոնց պակասն առանց այն էլ չէր զգացվում կովկասյան տարածաշրջանում, սրվել են անվտանգության առումով։Տարածաշրջանային խաղացողները, հատկապես Թուրքիան, ներգրավվել են այս գործընթացում, Ռուսաստանի դիրքերն էլ ավելի են ամրապնդվել, և Ադրբեջանի և Հայաստանի միջև ստատուս քվոն փոխվել է։

Եթե տեղծված իրավիճակից ամենաշատը շահել է Ռուսաստանը, ի՞նչ է սա նշանակում, որ Ռուսաստանն է եղել այս հակամարտության կազմակերպիչը կամ արդյոք օգտվել է իրավիճակից։

Զուրա Բատիաշվիլի - Կարծում եմ, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղել է նախնական պայմանավորվածություն առանցքային հարցերի շուրջ, գուցե ոչ ամեն մանրամասնությամբ, բայց գոնե ուրվագծային տեսքով։ Տվյալ դեպքում ռուսական պլանը ներառում էր նաև Փաշինյանի ու նրա կողմնակիցներին պատժելը, քանի որ Ռուսաստանի տեսանկյունից Փաշինյանը բավական ռուսամետ չէ և թեքվում է դեպի Արևմուտք։ Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը բավականին ուժեղ աջակցություն ունի հասարակության կողմից: Չնայած Ռուսաստանն ուժեղ ներկայություն ունի Հայաստանում՝ ռազմակայաններով, ռուսամետ քաղաքական գործիչներով և կուսակցություններով, ինչպես նաև տնտեսությամբ, որտեղ ռուսական ներդրումներն առատ են: Այդուհանդերձ, հայ ժողովուրդը նախընտրեց արեւմտյան ճանապարհը։ Սա մեզ համար նույնպես լավ է, երբ դեպի արևմուտք թեքվողների թիվն հարևանությամբ ավելանում է։

Գիորգի Գոգուաձե - Իսկ թե ով է հաղթողն ու պարտվողը, սա գնահատելի է։ Եթե բոլոր կողմերի տեսանկյունից նայենք, բոլորը կասեն, որ հաղթող են։ Ես կասեի, որ այս հակամարտությունը բարեհաճություն չտվեց մեր աշխարհագրական տարածքին, ընդհակառակը, սրեց այն միջավայր, որը բարենպաստ չէր և իրականում այն դարձրեց ավելի կոնֆլիկտային ու անկանխատեսելի։
Ի՞նչ իրականության հետ բախվեց Վրաստանն այս հակամարտության արդյունքում։

Զուրա Բատիաշվիլի - Հակամարտության արդյունքում տեսանք որոշակի լարվածություն Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների միջև: Փոքրամասնությունների համայնքները ներկա են տեղեկատվական դաշտում, որն արտադրում են այս երկրները: Ռազմական գործողությունների ժամանակ գոյություն ունի տեղեկատվության որոշակի գրաքննություն, մյուս կողմից աճում են արմատականացումը և արմատական տրամադրությունները: Իրավիճակից ելնելով Վրաստանի սահմանները փակ են, և մեզ հայտնի չէ այդ երկրներում ազդեցության գործակիցը, որը, օրինակ, կնվազեցնի Վրաստան մուտք գործող ադրբեջանցի կամ հայ զբոսաշրջիկների թիվը։ Մենք չենք կարող դա չափել, քանի դեռ չեն բացվել սահմանները: Կան նաև այլ ցուցանիշներ։ Վերջերս շատ ակտիվ սկսեցին խոսել 3 + 3 ֆորմատի մասին, որը ձեռնտու չէ Վրաստանին։ Այս ձևաչափով ներկայացված են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Վրաստանը, բայց թե ինչ է ներառում այս ձևաչափը ամբողջովին, անհասկանալի է։Ինչպե՞ս պետք է Թուրքիան և Ադրբեջանը համագործակցեն Հայաստանի հետ, երբ դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Մեկ բան է նախարարների հանդիպումը, մեկ այլ բան՝ դեսպանատների կողմից հարցերի ամենօրյա մոնիտորինգն ու իրականացումը։ Սա ռուսական նախագիծ է, և անհնար է, որ Վրաստանը երկարաժամկետ հեռանկարում համագործակցի օկուպանտ երկրի հետ, հատկապես մի միությունում, որտեղ ներկայացված չեն մեր արևմտյան, երկարաժամկետ գործընկերները։ Այս խնդրի նկատմամբ բացասական վերաբերմունք կա նաև Հայաստանյան շրջանակներում։ Մենք գիտենք, որ Իրանն էլ սահմանել է խիստ ամերիկական պատժամիջոցներ: Ինչպե՞ս եք համագործակցում մի երկրի հետ, որի հետ կիրառված պատժամիջոցների պատճառով չեք կարող անգամ գումար փոխանցել։ Մյուս կողմից, պետք է մտածել նաև այն մասին, որ Թուրքիան էլ հարևան է, լավ հարաբերություններ ունենք հարեւան երկրների՝ թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ, և այստեղ կարիք չկա լրացուցիչ ձևաչափեր հորինել։ Վատն այն է, որ ավելանում է Ռուսաստանը, իսկ Վրաստանը մնում է դեմ առ դեմ այն երկրի հետ, որտեղ ազգային շահերը պաշտպանելն էլ ավելի դժվար կլինի։
Գիորգի Գոգուաձե - 3 + 3 ձևաչափը ռուսական պլանի մի մասն է, որը վտանգավոր և երկյուղալի է մեզ համար: Մեր երկրի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության հետ կապված ցանկացած բազմակողմ ձևաչափում ներգրավվածությունը կտրականապես անհնար է առանց մեր արևմտյան գործընկերների։ Իմ կարծիքով, սա կարմիր գիծ է Վրաստանի ազգային անվտանգության շահերից ելնելով։ Մենք չենք կարող այդպես դեմ առ դեմ, առանց մեր դաշնակիցների և գործընկերների, ձևաչափերում քննարկումներ անցկացնել: Երկրորդ կողմից, պարադոքսալ է, թե ինչպես կարելի է քննարկել այլ երկրում շարունակվող հակամարտությունները խաղացողի հետ, ով գրավել է քո տարածքի 20%-ը: Ռուսաստանն ինքն է ապակայունացման աղբյուր: Ինչպե՞ս կարելի է խոսել ապակայունացման աղբյուրի հետ այն մասին, թե ինչպես դուրս գալ անվտանգության այս մարտահրավերներից և խնդիրներից: Իմ կարծիքով, այս ձեւաչափը Վրաստանի համար ապագա չպետք է ունենա։

Եթե այս երկրների միավորումն ամենաշատը ձեռնտու է Ռուսաստանին, ինչո՞ւ սկսեցիք խոսել այս 3 + 3-ի մասին և ինչո՞ւ է այն ակտիվորեն քննարկվում վերջին շրջանում։

Զուրաբ Բատիաշվիլի
- Սա Ռուսաստանի կողմից տարածաշրջանում հակաարևմտյան կոալիցիա հավաքելու յուրօրինակ փորձ է, ինչո՞ւ։ Որովհետև Ռուսաստանն ու Իրանը իրենք են պատժամիջոցների տակ և բացահայտ հայտարարել են, որ Արևմուտքն իրենց հակառակորդն է։ Որոշ պատժամիջոցներ և դժվարություններ կան նաև Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում։ Սա նույնպես մի տեսակ շրջանակ է: Թուրքիան և Ադրբեջանը համաձայն են այս ձևաչափին, քանի որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթելով, նրանք իրենց ուժեղ են զգում: Թուրքիան միշտ եղել է, կա և կլինի Ադրբեջանի կողքին. Դա մի երկիր է, որը մի կողմից ՆԱՏՕ-ի անդամ է և չունի Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիայի վտանգ, և մեխանիզմներ է փնտրում հարևանությամբ հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա նույնպես իրեն ուժեղ է զգում, նրան էլ չի սպառնում ուղղակի վտանգ Ռուսաստանի կողմից: Նա նաև ցանկանում է մասնակցել տեղական նախագծերին՝ փորձելով ճեղքել պատժամիջոցներն ու մեկուսացումը և ներգրավվել նախագծերի մեջ, որում խանգարողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է:

Մնում են Հայաստանն ու Վրաստանը. Ի՞նչ օգուտներ կարող են ստանալ նրանք այս ձևաչափից և ի՞նչ լծակներ կան դիմակայելու համար:

Զուրաբ Բատիաշվիլի - Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի վրա ազդելու մեծ լծակներ ունի՝ օկուպացված տարածքներ, հաճախակի սպառնալիքներ. Ռուսաստանը վերահսկում է Ղարաբաղն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքը, որը նույնպես կարելի է լծակ համարել։ Նախիջևանը և մնացած Ադրբեջանն իրար կապող միջանցքի հարցը, որը երբեմն Հայաստանում անվանում են ճանապարհ, իսկ ադրբեջանում՝ միջանցք, սա նույնպես Ռուսաստանի կողմից կարող է օգտագործվել որպես լրացուցիչ լծակ, քանի որ այդ ճանապարհն էլ, եռակողմ համաձայնագրի հիմմման վրա, պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից: Բացի այդ, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներն ու լծակները քաղաքական նպատակներով օգտագործելու վաղեմի ավանդույթ ունի, և մենք դա տեսել ենք բազմիցս։

Կարո՞ղ է այս ձեւաչափը լուծել խնդիրը եւ ազդեցություն գործել Վրաստանի վրա։

Գիորգի Գոգուաձե - Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո չկա մի հարց կամ դաշտ, որտեղ փոփոխություններ չունենանք: Այս հակամարտության ազդեցությունը տարածաշրջանի մյուս անդամների, այդ թվում՝ Վրաստանի վրա, քննարկման առարկա է: Այսօր մենք խոսում ենք այս հարցի մասին մի քանի ուղղություններով։

1. Արդյո՞ք Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերի ավելացումը փոխում է ազդեցությունը Վրաստանի վրա, կարծում եմ, որ փոխում է: Լրացուցիչ լծակներ է տալիս Ռուսաստանի Դաշնությանը՝ Հարավային Կովկասում վերահսկողություն ունենալու և այս հակամարտության քարտեզի վրա իր կշիռն ունենալու համար։ Սրանք նոր հնարավորություններ են նաև Թուրքիայի համար։

2. Առևտրատնտեսական ուղղություններով փոխվում է արդյոք Վրաստանի համար ինչ-որ բան - Զինադադարի համաձայնագրից առաջացած նոր միջանցքների բացման հեռանկարը լրացուցիչ ռիսկեր է պարունակում Վրաստանի համար։ Մեր երկրի տնտեսական ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունից է տարանցիկ փոխադրման գործառույթը։ Եթե երկիրը զրկվի վերոնշյալից, դա կազդի ոչ միայն տնտեսության, այլեւ տարածաշրջանի կարգավիճակի, կշռի ու գործառույթի վրա։ Ուստի այս հարցը կարեւոր է նաեւ Վրաստանի համար։

3. Ինչպիսի՞ն է միջազգային հանրության արձագանքն ու հակազդեցությունը հակամարտությունների վերաբերյալ. – Եթե նախկինում ասում էինք, որ պատերազմն անօրինական է, տարածքային հակամարտությունները ուժով լուծելու հեռանկար գոյություն չունի և չպետք է օգտագործեն այս մեխանիզմը, որն իսկապես այդպես է, ապա այս հակամարտությունը որոշակիորեն փոխել է այս տեսակետը։ Տարբեր տարածաշրջաններում, նույնիսկ տարբեր քաղաքական ճաշակի թիմերում, նույն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հեռանկարն ավելի քիչ կողմնակիցներ ունի։ Արդյունքում, դա տարածաշրջանը դարձնում է ավելի կոնֆլիկտային, ավելի քիչ է հնարավոր մղել խաղացողներին լուծումներ փնտրել բանակցությունների և միջազգային հարաբերությունների միջոցով: Ընդհակառակը, փորձում են ուժով լուծել իրենց խնդիրները, ինչը սխալ է։ Հատկապես Վրաստանի նման երկրի համար արդյունքը շատ ծանր է:

Վրաստանում առկա իրավիճակում, տեսնու՞մ եք ղարաբաղյան հակամարտության շարունակությունը։

Զուրաբ Բատիաշվիլի
– Ռուսաստանի օրակարգը հասկանալի է, նա ցանկանում է հին փառքը վերականգնել այն տարածքում, որտեղ կար Խորհրդային Միությունը։ Մենք դա տեսնում ենք Ուկրաինայի, Բելառուսի և, իհարկե, Կովկասի նկատմամբ նրա գործողություններում։ Այստեղ իրականում երկու կետ կա՝ Ուկրաինա և Կովկաս։ Առանց այս երկու կետերի Ռուսաստանի համար անհնար կլինի վերականգնել իր հին փառքը։ Նրա բոլոր վերջին գործողությունները, էներգիան և մարտերը միտված են նրան, որ Ռուսաստանը առավելություն ստանա այս երկու կետերում։

Գիորգի Գոգուաձե - Պատերազմը ռազմական առճակատում չէ: Պատերազմը շատ լայն գործընթաց է։ Օրինակ՝ ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սերունդների միջև։ Մենք գիտենք, որ երկու երկրներից երիտասարդները հաճախ են գալիս Վրաստան՝ ոմանք սովորում են, ոմանք տնտեսական գործունեությամբ են զբաղվում և այլն։ Հետևաբար, երբ ասում ենք, որ Հարավային Կովկասը պետք է զարգանա տնտեսապես, սոցիալական, քաղաքականապես, անհնար է վերոնշյալը պատկերացնել այն դեպքում, երբ քո հարևանությամբ այդքան ծանր, սթրեսային և դեպրեսիվ իրավիճակ է: Կան որոշ բաներ, որոնք ակնհայտ են Վրաստանի համար, թե ինչպիսին կլինի տնտեսական վնասը, ինչպիսին կլինի պետությունների միջև նոր ռազմական ճակատամարտը, բայց կան անև այնպիսի հարցեր, որոնք ավելի խորն են, սոցիալական և ժողովրդագրական հարցերը, որոնք դեռ օրակարգում չեն, բայց առաջիկայում ի հայտ կգան:

Նախ, սա տնտեսական վնաս է, երբ հարևան երկրում հակամարտություն է և սրա հետ մեկտեղ, քո երկրում կա օկուպացված տարածք, ներդրումային միջավայրը այդքան էլ գովելի չէ:

Ինչ վերաբերվում է ռազմական մասին – ճիշտ է, հենց քո հարևանությամբ պատերազմ էր և դու չեզոք դիտողի դերում էիր, բայց Վրաստանի անվտանգության միջավայրը սրանով բարդացավ: Ստիպված ես ամեն ինչ որակավորել, այն, ինչ առկա էր մինչ պատերազմը, այն, ինչ ունեինք նախկինում՝ սկսած ռազմական սպառազինության պլանից, շարունակելով պաշտպանական ռազմավարությամբ։ Ամենադժվարը տնտեսական մասն է։ Եթե այդ միջանցքները զարգացնեն, ապա այս փաստը Ադրբեջանի հետ ուղիղ ճանապարհ կբացի դեպի Թուրքիա եւ այլն, ինչը բնականաբար Վրաստանին կզրկի շատ մեծ բեռնաշրջանառությունից։ Այս իրավիճակը մեզ համար ծանր է նաև տնտեսապես։

Որքանո՞վ է իրատեսական վրացական կողմի հայտարարությունն այն մասին, որ նա խաղաղության դեր է կատարելու այս հակամարտությունում։

Գիորգի Գոգուաձե - Հայաստանն ու Ադրբեջանը մեր դաշնակիցներն են, ուստի Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը միշտ պետք է լինի հավասարակշռված և ուղղորդված դեպի այն, որ կողմերից ոչ մեկը չզգա, թե մենք այս գործընթացում կողմ ենք, ինչն էլ փորձում էր անել քարոզչամեքենան պատերազմի ժամանակ։ Մենք այս հակամարտությունում շահագրգիռ կողմ չենք։ Մեր խնդիրն ու շահը միակն է, որ մեր հարեւանները միմյանց դեմ չպայքարեն, և այս տարածաշրջանը լինի խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման տարածք, այլ ոչ թե տարածք, որտեղ բոլոր պետություններն առանձին-առանձին առճակատվում են միմյանց դեմ։
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 8 °C
img
ახალქალაქი 5 °C
img
ასპინძა 10 °C
img
ადიგენი 14 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 16 °C
img
აბასთუმანი 8 °C
img
ბაკურიანი 8 °C
img
ნინოწმინდა 5 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.7967
EUR
EUR
1
2.8453
RUB
RUB
100
2.8623
TRY
TRY
1
0.0819
USD
USD
1
2.6711
კალენდარი
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetparkbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom girişDeneme BonusuBets10 Girişcasibom girişcasibom girişEntrümpelung firmacasibommedyamuhabiri.combetturkeybetturkeybetturkey girişbetturkeybetturkey girişstarzbetstarzbet girişstarzbetstarzbet girişxslotxslot girişxslot güncel girişxslot yeni giriş hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom casibom girişcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqos1xbetbetparksuperbetinvozol 12000timeisworth.comCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibomcasibomhttps://iainfmpapua.ac.id/wp-content/languages/-/marsbahisimajbetmatbetjojobetholiganbetsekabetonwinsahabetmatadorbetgrandpashabetnakitbahispiabellacasinomeritkingdumanbetparibahisdinamobetgalabetimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobilbahisjojobetcasibomtrend topic satın alcasibomBetofficePusulabetvbetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetturkeybetnanomavibetgoldenbahiselektronik sigarasigara shopbetkanyon girişbahsegeltümbetbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetturkeybetturkeybetcupbetcupbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetinstagram close accountinstagram close accountsekabetmariobetholiganbetholiganbettrbetcasibomvdcasinoholiganbetqueenbettempobettümbetbettiltbaywinpusulabetmeritkingjojobetnakitbahisholiganbetsekabetkralbetvds kiralamariobetholiganbet girişcasibombetebetsekabetholiganbetjojobetdinamobetdinamobetbetkanyoncasibombahiscom