Լուրեր
Պատվաստումների խրախուսման ծրագրի շրջանակներում միջոցառում է անցկացվել Ախալքալաքում
«Պատվաստվեք միմյանց համար». Պատվաստումների խրախուսման ծրագրի շրջանակներում Ախալքալաքում և Սամտրեդիայում անցկացվել են միջոցառումներ, որտեղ հյուրերին հնարավորություն է տրվել ներգրավվել Կովիդ-19-ի դեմ իմունիզացիայի գործընթացում։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքրքրվողները կարող էին պատվաստվել «Ֆայզեր», «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութով։ Միջոցառման ընթացքում պատվաստված քաղաքացիներին տրվել են տարբեր կտրոններ և նրանք անվճար օգտվել են Արդարադատության տան շարժական խմբերի ծառայություններից։

Ախալքալաքում պատվաստումների գործընթացին ծանոթացել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն և նույն կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Խաթունա Զախաշվիլին։

«Ցավոք սրտի, քանի դեռ մեր բնակչության մեծ մասը չի պատվաստվել, կորոնավիրուսն այնքան հզոր հիվանդություն է, որ վտանգի տակ է դնելու բոլոր չպատվաստվածներին։ Այն արդեն տարածման առումով հավասարվել է ջրծաղիկին, և, հետևաբար, մեր համաքաղաքացիները պետք է հնարավորինս շատ պատվաստվեն, քանի որ այս փոքր երկրում մենք չպետք է ամեն օր այդքան մարդ կորցնենք»,- ասել է Պաատա Իմնաձեն։

«Վրաստանում այսօր ավելի քան 53 հազար մարդ վարակված է կովիդով։ Պատկերացնենք, որ այսօր հիվանդ է մի ողջ մունիցիպալիտետ։ Սա, իհարկե, հսկայական ազդեցություն ունի առողջապահության համակարգի և հասարակության վրա։ Այժմ գոյատևման ճանապարհը պատվաստումների միջոցով է»,- ասել է Խաթունա Զախաշվիլին։

Պատվաստումների խթանման միջոցառմանը շահագրգիռ կողմերը տեղում խորհրդակցեցին բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ և մանրամասն տեղեկատվություն ստացան պատվաստումների և իմունիզացիայի գործընթացի մասին։

Միջոցառումներին մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ։ Ախալքալաքում մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը դիմել է հյուրերին և կոչ արել պատվաստել։ Սամտրեդիայում համայնքի քաղաքապետ Դավիթ Բախտաձեն, NCDC հանրային առողջության ծրագրերի բաժնի ղեկավար Կոտե Գվետաձեն և համավարակաբան Դալի Քոբուլաձեն դիմել են հանրությանը:

Երկու վայրերում էլ կային հասարակական գործիչներ, ովքեր խոսում էին պատվաստումների անհրաժեշտության մասին։ Երկու քաղաքներում անցկացվող միջոցառումներին երեխաների տրամադրությունը հոգացել են անիմատորներն ու հեքիաթային հերոսները, կազմակերպվել են տարբեր ժամանցային շոուներ։

Համայնքապետարաններում միջոցառումներն անցկացվել են կովիդ կանոնակարգերի լիարժեք պահպանմամբ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումների խրախուսման աշխատանքներն արդեն անցկացվել են Գուրջաանիում և Մառնեուլիում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
| Print |