Լուրեր
Ո՞ր սահմանափակումներ կչեղարկվեն դեկտեմբերի 1-ից
Դեկտեմբերի 1-ից չեղարկվում է ռեստորանների աշխատանքի ժամային սահմանափակումը, կինոթատրոններում և թատրոններում հանդիսատեսի թիվը կհասնի 50 տոկոսի:

Համակարգող խորհրդի փոխանցմամբ՝ ռեստորաններում հյուրերի թվի ներկայիս սահմանափակումներն այս փուլում ուժի մեջ են մնում, և համակարգող խորհուրդը կքննարկի այս կանոնակարգի մեղմացման հարցը՝ համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա։

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր պատվաստվել են Վրաստանում և երկիր են մուտք գործում ցամաքային սահմանով, ազատվում են «ՊՇՌ» թեստը հանձնելու պարտավորությունից:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կանաչ անձնագրի հայեցակարգը: Կանաչ կարգավիճակը տրվում է այն մարդուն, ով ամբողջությամբ պատվաստվել է, այսինքն՝ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ։ Կովիդով վարակվել է, սակայն լաբորատոր հաստատված դեպքից պետք է անցած լինի 14 օր։ Այս դեպքում ժամկետն այլեւս չի գործում։ Այսինքն՝ կովիդից ապաքինվելուց հետո անձը մշտական «կանաչ կարգավիճակ» կունենա։ Նաև եթե մարդն անցել է 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» թեստ, ինչպես նաև եթե անձը 24-ժամյա վավերականության անտիգեն թեստ է հանձնել:

Համակարգող խորհրդի որոշմամբ՝ դեկտեմբերի 1-ից քաղաքացիները «կանաչ անձնագրով» կարող են մուտք գործել՝ սննդի օբյեկտների, ռեստորանների, սրճարանների և բարերի բաց և փակ տարածքներ, կինոթատրոններ, թատրոններ, օպերա, թանգարաններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ, ՍՊԱ կենտրոններ, մարզասրահներ, հյուրանոցներ, ինչպես նաև լեռնադահուկային հանգստավայրեր:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին, կրել շնչադիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմն ակտիվորեն մասնակցում են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին։
| Print |