Լուրեր
Երբ համաճարակը անհատին թողնում է առանց աշխատանքի ու եկամուտի
Գոչան Ախալցիխեի բնակիչն է և համաճարակի պատճառով հրաժարվել է բիզնեսից: Խատիան սովորում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, և համաճարակը նրան թողել է առանց եկամուտի։ Տարիներ անց աշխատանքից զրկվեց նաեւ Ռեւազ Դուրգլիշվիլին։ Կորոնավիրուսի պատճառով մարդիկ, անկախ տարիքից և կարգավիճակից, հայտնվում են սոցիալական ծանր վիճակում: Նրանց կյանքում ստեղծվել են լուրջ կենսական խնդիրներ: Միաժամանակ թանկացավ ամեն ինչ, այդ թվում՝ հացն ու կոմունալ վարձերը։ Այս ֆոնին պետության աջակցությունը խորհրդանշական ստացվեց և բոլորին հարիր չէր։ Այս ամենին զուգահեռ, ամեն ինչ թանկացավ, այդ թվում՝ հացն ու կոմունալ վարձերը։ Այս ֆոնին պետության աջակցությունը խորհրդանշական էր և դա ոչ բոլորին բաժին հասավ:

Գոչա Պարունաշվիլին օգտվել է էժան վարկից: Բանկից վերցրել է 160 հազար լարի և 2018 թվականին սկսել է հյուրանոցի շինարարությունը: բուժիչ հանքային ջրերի տարածքում կառուցվել է «Մեսխական աշտարակը» և նրան կից լողավազանը: Հուսով էր, որ հատկապես տուրիստական սեզոնին կունենար շատ հաճախորդներ։ 2019 թվականի վերջերին, օբյեկտը պաշտոնապես բացվեց և ընդունեց իր առաջին հաճախորդին։ Գարնանն արդեն սպասում էր 80 հազար այցելուի։
Գոչա Պարունաշվիլին «Մեսխական աշտարակում»

«Երբ պատրաստ էի աշխատել, 80 000 ամրագրում ունեի, հիմնականում, Ռուսաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլն: Մեկ ամսում ամեն ինչ չեղարկվեց: Այդ ժամանակից ի վեր օբյեկտը փակ է: Մի քանի ամսով բացվել, աշխատել և կրկին փակվելը կլինի ապարդյուն, առավել ևս հիմա, երբ կոմունալ վճարումները թանկացել են: Շատերն են հայտնվել այս իրավիճակում: Մյուս կողմից խեղդում են վարկերը: Երեք ամսով հետաձգեցին և դրա համար տոկոսներն ավելանում են: Վարկս այնքան է աճել, որ արդեն սկսել են մտածել վաճառելու մասին: Ջանքեր չեմ խնայել բիզնեսն պահելու համար, բայց այդեն ստիպված եմ վաճառել այն, որպեսզի մի փոքր շունչ քաշեմ»,- ասում է բիզնեսմենն Ախալցիխեից:

Զբոսաշրջային տարածաշրջանում հյուրընկալող բիզնեսի դադարեցումը շատ մարդկանց թողել է առանց աշխատանքի և եկամուտների: Ծառայությունների ոլորտում հիմնականում աշխատում էին ուսանողները։ Երիտասարդներն ասում են, որ կյանքը դժվարացել է, իսկ ելք դեռ չեն տեսնում։
Խատիա Քվելաձեն սովորում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում: Աշխատանքն ու ուսումը համադրում էր: Ցանկանում էր աջակցել ընտանիքին, անձամբ վճարելով ուսման և բնակարանի վարձը: Նա երկու անգամ կորցրել է աշխատանքը համաճարակի ժամանակ։ Առաջին փուլում նա աշխատում էր «Լոմսիա» հյուրանոցում: Հեռավար ռեժիմին անցնելուց հետո նա մնացել է գործազուրկ։ Հետագայում աշխատանքի ընդունվեց սննդի կետերից մեկում, թեև այն նույնպես շուտով փակվել է։

«Սկսեցի աշխատել, որովհետև ունեի բավական ժամանակ: Հետագայում գումար էր անհրաժեշտ և ուզում էի աշխատել, որպեսզի այդքան ծանր հոգս չլինեի ընտանիքիս համար: Բացի այդ, պետք է վճարեի ուսման վարձը: Գործազուրկ եմ և մինչ այժմ աշխատանք չեմ գտել, շատ դժվար է այս պայմաններում գործ գտնվել»:

Ռեստորանային ասոցիացիայում նույնպես խոսում են այն մասին, որ ռեստորաններում և հյուրանոցներում աշխատող հարյուրավոր մարդիկ մնացել են գործազուրկ: Կոտե Գաբրիչիձեի խոսքով, տնտեսական ճգնաժամի ֆոնին, հաճախորդների կրճատումը խոչընդոտում է բիզնեսի առաջընթացին:

«Շատ ռեստորաններ և հյուրանոցներ փորձեցին վերսկսել իրենց աշխատանքը, բայց հասկացան, որ իրենց գործունեությունը բացարձակապես անշահավետ է։ Հաճախորդների թիվը պակասել է, ամեն ինչ թանկացել է։ Իսկ փոքր թվով հաճախորդները չեն կարող բավարարել աշխատանքի համար պահանջվող պայմանները»,- ասում է Կոտե Գաբրիչիձեն։

Խնդիրների առաջ են կանգնել նաև այն փոքր ձեռնարկատերերը, որոնք աշխատում են Ախալցիխեի առևտրի կենտրոնում: Քանի որ չէին կարող վաճառել, նրանց ապրանքը փչանում էր: Վարձը վճարել չէին կարող, ուստի առանց եկամուտի մնացած առևտրականները ստիպված էին լքել իրենց աշխատանքը։ Նրանցից մեկը Ռևազ Դուրգլիշվիլին է։ Նա 17 տարի աշխատել է Ախալցիխեի շուկայում և Covid19-ը թողել է նրան առանց աշխատանքի։ Ռևազ Դուրգլիշվիլին շուկայում միս էր վաճառում:

«Օրենսդրության մեջ գրված է, որ միսը պետք է վաճառվի 72 ժամվա ընթացքում։ Եթե մինչ այդ հարկ էինք վճարում 250 լարի, ապա ժողովրդին արտոնություն տալու փոխարեն, համաճարակի պայմաններում հարկերն ավելացրեցին 100 լարիով: Ես չկարողացա վճարել 350 լարի, և ստիպված էի հրաժարել գործից ու գնալ տուն»,-ասում է Ռևազ Դուրգլիշվիլին։
Վայրը, որտեղ աշխատում էր Ռևազ Դուրգլիշվիլին

Շուկայում առևտրականներն ասում են , որ հացի թանկացման և լարիի արժեզրկման ֆոնին, գնորդների թիվը զգալիորեն կրճատվել է։ Միս վաճառող Շալվա Քուրդաձեն ասում է, որ մարդիկ փող չունեն.
«Անցյալ տարվա համեմատ գնորդների թիվը նվազել է առնվազն 30 տոկոսով, այսօր, օրինակ, ընդամենը չորս կիլոգրամ միս եմ վաճառել՝ մեկ գնորդ ունեի, ամբողջ օրվա ընթացքում»:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2019 թվականին Վրաստանում գրանցված էր 276900 գործազուրկ, համաճարակի առաջին տարում (2020 թ.) այդ թիվը հասավ 281 900-ի։

Նույն վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին գործազուրկների թիվն առաջին եռամսյակում աճել է՝ հասնելով 317 500-ի, երկրորդ եռամսյակում՝ 344 600-ի։ Երրորդ եռամսյակում նկատվում է փոքր նվազում՝ ցուցանիշը 310600-ի է հասել։
Ախալցիխեի ագրարային շուկա

Ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում, պետությունը առանց աշխատանքի մնացածներին սկսեց 200 լարի փոխհատուցում տրամադրել 2021 թվականի հունվարի 1-ից։ Երկու ամսում կայքում գրանցվեց 200 000 դիմորդ: Այն քաղաքացիները, ովքեր կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը:
| Print |