Լուրեր
Հակամարտություն, որը Վրաստանի հարեւանությամբ ուժեղացնում է Ռուսաստանի ազդեցությունը
Երեք օր շարունակվող փոխհրաձգությունից հետո, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հրադադարի մասին։ Ինչպես նշում են կողմերը, որոշումն ընդունվել է Ռուսաստանի միջնորդությամբ: 

Եռօրյա զինված բախումներին հետևեցին Զոհեր, գերիներ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունն տվյալներ է հրապարակել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով կրած կորուստների մասին: 2 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, 13 զինծառայող գերեվարվել է, կա 15 զոհ: Ադրբեջանի Պաշտպանության Նախարարության հաղորդմամբ, փոխհրաձգության հետևանքով զոհվել է 7 զինվոր, վիրավորվել՝ 10-ը:

| Print |