situs toto slot
«Իհարկե դիտում ենք «Վրեմյա»-ն, նախ ռուսական ալիքով, ապա հայկական»,- Ազգությամբ հայերի տեղեկատվության աղբյուրը
Լուրեր
«Իհարկե դիտում ենք «Վրեմյա»-ն, նախ ռուսական ալիքով, ապա հայկական»,- Ազգությամբ հայերի տեղեկատվության աղբյուրը
Ախալցիխեից 6-կմ հեռավորությամբ գտնվում է գյուղ Ծղրութը, որտեղ հիմնականում ապրում են ազգությամբ հայերը: Ծովի մակարդակից 1130 մ բարձրության վրա գտնվող գյուղում ապրում է մոտ 350 ընտանիք: Բացի գյուղատնտեսությունից, այստեղ բնակիչների եկամուտի հիմնական աղբյուրը արհեստագործությունն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց կողմից ուղարկվող գումարներն են։ Տնտեսական այս միավորումը հիմնական պատճառներից մեկն է, որի պատճառով Վրաստանի հյուսիսային հարեւանը հայ համայնքի համար շատ ավելի համակրելի է, քան երկրի մնացած բնակչության համար:

73-ամյա Գևորգ Գինոսյանը դիտում է հիմնականում հայկական և ռուսական ալիքներ: Պետական լեզուն լավ չգիտի։ Նա հիշում է այն ժամանակները, երբ դպրոցում վրացերենի դասերն անցկացվում էին շաբաթը միայն մեկ անգամ: Ասում է, որ վրաց լեզվի իմացության պահանջարկը հետո էլ չի աճել: Լեզվի իմացությունը նրա համար երբեք խնդիր չի ստեղծել, թեև նա այսօր այլ կերպ է մտածում։
«Երբ ապրում ես Վրաստանում, պետք է վրացերեն խոսել իմանաս։ Եթե ոչ 100, ապա գոնե 80%։ Թոռնիկս երկրորդ դասարանում է սովորում, արդեն լավ է խոսում, քանի որ ուրիշ առարկաներ նույնպես սովորում վրացերենով։ Ես ռուսերեն գիտես «მე რუსულად იცი»»,- ասում է Գևորգ Գինոսյանը:

Իր կողքին գտնվող 90-ամյա Սաիդ Գինոսյանը ուղղում է. «იცი» չէ, «ვიცი»: Գևորգի նման Ծղրութում ասում են, որ բնակչության մեծ մասը վրացերեն գիտի այնքան, որքան պետք է շուկայում առևտուր անելու համար։

«Շուկայում գները գիտեմ, վաճառեցի, գնեցի և եկա տուն»,
- ասում է 90-ամյա Սիրանուշ Չախոյանը:

Տարեցներն ասում են, որ գյուղում նրանց մանկությունից հետո իրավիճակը փոխվել է, ուստի մատաղ սերունդը շատ ավելի լավ է տիրապետում պետական լեզվին, թեև նրանցից շատերը ծանր տնտեսական վիճակի պատճառով ուսումն ավարտելուց հետո, նրանք լքում են ոչ թե հայրենի գյուղը, այլ երկիրը: Իսկ գյուղում հիմնականում տարեցներ են մնում։ Պետական լեզվի չիմացության պատճառով գյուղացիները տեղեկատվություն են ստանում հիմնականում ռուսական և հայկական ալիքներից։

«Ո՞ր ալիքը: Ռուսերեն և հայերեն ... ո՞ր նորությունները, իհարկե «Վրեմյա» թողարկումը, նախ ռուսական, հետո հայկական վրեմյան եմ դիտում»,- նշեց Ծղրուտի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

«Երբ ես ռուսական ալիքներ եմ դիտում, տեղի ժողովուրդը մեզ հետ է։ Բարեկամներիս կեսը ապրում են Ռուսաստանում: Ո՞վ չի ուզում, որ մենք լավ հարաբերություններ ունենանք, գնանք-գանք: Գլխավորն այն է, որ իշխանությունը կարգավորի հարաբերությունները։ Օկուպացիան նույնպես կառավարությունների մեղքն է: Մենք փոքր ազգեր ենք և պետք է աշխատենք «յոլա գնալ»,- մեզ հետ զրույցում ասում է Խաչատուր Ամբարյանը։

Սամցխե-Ջավախքում ապրող 81 089 էթնիկ հայերից միայն 16 676-ն են լավ խոսում վրացերեն լեզվով: Պետական լեզվին կատարյալ չեն տիրապետում 57 132 հայեր: Տեղեկատվությունը տեղադրված է Վրաստանի ազգային վիճակագրության կայքում և ցուցադրում է 2014 թվականի մարդահամարի արդյունքները:

Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում տեղեկատվության հասանելիությունը, որը հատուկ խնդիր է, քննարկվում էր Հասարակական կազմակերպությունների կողմից դեռ օգոստոսին: Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում աշխատող 17 կազմակերպություններ հայտարարություն են հղել Վրաստանի կառավարությանը։

«Ցավոք, Վրաստանի բնակչության զգալի մասը դեռ թերահավատորեն է վերաբերվում պատվաստումներին և մտադիր չէ պատվաստվել: Այս առումով իրավիճակը հատկապես բարդ է էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում (Սամցխե-Ջավախք, Քվեմո Քարթլի): Այստեղ ապրող քաղաքացիների զգալի մասը չի տիրապետում պետական լեզվին, հետևաբար, որոշ անձանց համար ռուսական ալիքները մնում են տեղեկատվության հիմնական աղբյուր, և նրանք հաճախ անկախ իրենց կամքից, ենթարկվում են ռուսական քարոզչության ազդեցությանը, (բազմիցս բարձրաձայնվել է, որ բնակչության մի մասն ավելի վստահում է ռուսական պատվաստանյութին, քան առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված պատվաստանյութերին): Նման իրավիճակում կարևոր պատասխանատվություն է կրում պետությունը, որը պետք է ապահովի իր քաղաքացիներին տեղեկատվության հավասար մատակարարումը»,- ասվում է հայտարարությունում:

Այն մասին, որ ազգային փոքրամասնությունների համար տեղեկատվության հասանելիությունը հիմնական խնդիրներից մեկն է, քաջ տեղյակ են հարևան պետությունում։ Ահա թե ինչու երկրի սահմանամերձ շրջաններում ապրող ազգային փոքրամասնությունների համար ապատեղեկատվությունն ու քարոզչական նյութերը հատկապես հաճախ են տարածվում:
ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամը հակաարևմտյան քարոզչության մոնիտորինգն իրականացնում է 2014 թվականից։ Զեկույցում, որն ընդգրկում է 2020 թվականի հունվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը, ասվում է, որ մոնիտորինգի ընթացքում ավելացել են ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ քարոզարշավները:

ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամի նման, «հետաքրքրված խմբերի» ակտիվացման մասին գրում է նաև Պետական անվտանգության ծառայությունը: Զեկույցում ասվում է, որ 2020 թվականին էապես բացասաբար են ազդել օտարերկրյա պետությունների և նրանց հատուկ ծառայությունների կողմից Վրաստանի դեմ ուղղված «հիբրիդային սպառնալիքները» և նշված գործընթացում, ապատեղեկատվության, այսպես կոչված փափուկ ուժի և գաղտնի գործողությունների կիրառումը:

Գործակալության կողմից հրապարակված ներքին և արտաքին սպառնալիքների մասին զեկույցում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտությունը որպես 2020 թվականի հատուկ տարածաշրջանային մարտահրավեր, երբ.
«Հետաքրքրված կողմերը հատկապես ակտիվացան Վրաստանում էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում։ Այս խմբավորումները ակտիվորեն ձգտում են սրել իրավիճակը Վրաստանի էթնիկ ադրբեջանցի և հայ քաղաքացիների միջև, սրել հակամարտությունը կոնկրետ համայնքներում և այսպիսով վնասել խաղաղ միջավայրը», - ասվում է Պետական անվտանգության ծառայության հայտարարությունում:

Փաստաթղթի համաձայն, կեղծ տեղեկություններ են տարածվել Վրաստանի՝ ընթացիկ իրադարձություններում տարբեր կերպ ներգրավվածության մասին:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական կոնտինգենտ տեղակայելով՝ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր ռազմաքաղաքական և տնտեսական լծակները տարածաշրջանում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի անվտանգ միջավայրի վրա»,- ասվում է զեկույցում։
Պետանվտանգության ծառայության նման, Սամցխե-Ջավախքում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նպաստել են հարեւան պետությունները:

«Եթե Թուրքիան չխառնվեր, այս պատերազմը այսքան չէր շարունակվի, ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նա էլ ոչինչ չարեց Հայաստանին օգնելու համար: Մեծ և հզոր պետություններ են, ինչ կարող ե՞ս անել նրանց դեմ: Դրա համար էլ, փոքր ազգերս պետք է միանանք»,– համարում են Ծղրութում:

Ոչ վրացալեզու բնակչության տեղեկատվության հիմնական աղբյուրները ռուսական և հայկական հեռուստաալիքներն են։Էթնիկ փոքրամասնությունների մեծամասնությունը սոցիալական ցանցերից նախընտրում է «Օդնոկլասնիկին» (61,5%): Ֆոկուս խմբի մասնակիցներից 25.6% -ը օգտագործում է Facebook- ը, իսկ 12.9% -ը `թերթերը, հեռուստատեսությունը և ռադիոն: Այս արդյունքները հրապարակված են «Լրատվամիջացների զարգացման հիմնադրամի» 2019 թվականի ուսումնասիրությունում:
| Print |