Լուրեր
Ունեք իշխանություն, չնայած թվում է, թե կորցնում եք մարդկությունը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի վրա հարձակմանը և տեսանյութ հրապարակել։

«Մարիուպոլ: Ռուսական զինուժի ուղիղ հարձակում ծննդատան վրա: Մարդիկ փլատակների տակ են: Երեխաները փլատակների տակ են: Սա դաժանություն է։ Դեռ որքա՞ն է աշխարհը մասնակցելու, անտեսելու ահաբեկչությանը: Անմիջապես փակեք երկինքը: Անմիջապես դադարեցրե՛ք սպանությունները։ Դուք իշխանություն ունեք, բայց կարծես կորցնում եք մարդկությունը»,- գրել է Զելենսկին։

Մարիուպոլում օկուպացիոն ուժերը ռմբակոծել են ծննդատունը և մանկական հիվանդանոցը։ Ըստ լրատվամիջոցի՝ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։
| Print |