Լուրեր
ԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամների մատակարարումները Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով արգելվում է Ռուսաստանին դոլարային թղթադրամների վաճառքը կամ այլ մատակարարումները։

«Արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանելը, վերաարտահանելը, վաճառելը կամ մատակարարելը Միացյալ Նահանգներից, ինչպես նաև ԱՄՆ-ի ֆիզիկական անձանցից կամ կազմակերպություններից, անկախ դոլարով արտահայտված թղթադրամների գտնվելու վայրից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ ՌԴ-ում գտնվող ցանկացած անձի»,- ասված է հրամանագրում։
| Print |