Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է

 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 849 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 286 թեստ, այստեղից 17 904-ը՝ հակագենի արագ թեստով և 2 382-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 4,19%, վերջին 14 օրը –9,04%, վերջին 7 օրը – 5,87%:

Հաստատված նոր դեպքերից հայտնաբերվել է 383 դեպք՝ Թբիլիսիում, 34-ը՝ Աջարիայում, 136-ը՝ Իմերեթում, 29-ը՝ Քվեմո Քարթլիում, 67-ը՝ Շիդա Քարթլիում, 43-ը՝ Գուրիայում, 70-ը՝ Սամեգրելոյո-Զեմո Սվանեթիում, 55-ը՝ Կախեթում, Մցխեթա-Մթիանեթիում՝ 19, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5։

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 641 399 դեպք: Ապաքինվել է ևս 1 855 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 596 779:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 643 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 841 572 պատվաստում, օրական՝ 1 448:

 

| Print |