Լուրեր
ԵՄ-ն շարունակում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակումը
Եվրամիությունը շարունակում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մշակումը, բայց չի հայտնում կոնկրետ ժամկետները եւ մանրամասնությունները, այդ թվում չի մեկնաբանում ռուսական նավթի մատակարարումների սահմնափակումներ մտցնելու հնարավորության հարցը: Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովն առայժմ չի կարող ոչ մի կարգի տեղեկատվություն տրամադրել ո՛չ ժամանակի, ո՛չ մանրամասնությունների վերաբերյալ, քանի որ շատ կարեւոր Է Եվրամիության երկրների հանգիստ աշխատանքն այդ պատժամիջոցների քննարկման համար: Բայց համոզված եղեք, որ մենք մտադիր ենք պատժամիջոցների նոր ալիք կազմակերպել»,- հայտարարել Է նա՝ պատասխանելով սահմանափակիչ միջոցների պատրաստման եւ նավթային բռնարգելքի հնարավորության մասին հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
| Print |