Լուրեր
Մանիայի «Բադամբուրիները»՝ երաժշտության ուսուցչուհու ճանապարհը դեպի բիզնես

55-ամյա Մանիա Սուջյանը «խմորի հետ խաղը» սկսում է առավոտյան ժամը 8-ից և աշխատում է մինչ ուշ գիշեր: 20-տարի որպես երաժշտության ուսուցչուհի աշխատելուց հետո, լքել է մասնագիտությունն ու սիրած գործը դարձրել եկամուտի աղբյուր: «Բադամբուրի», «Շաքարլամա», «Գաթա» - այս ամենը պատրաստում է տատիկի թողած բաղադրատոմսերով: 

Հրուշակեղենի խանութը բացել է 2015 թվականին, դստեր օգնությամբ: Սկզբում խանութը բացեց ավտոտնակում, հետո աստիճանաբար բիզնեսը բարգավաճեց: Հետագայում թխվածքներին ավելացվել են կիսաֆաբրիկատներ՝ արդեն պատրաստում են խինկալի, պելմենի, նրբաբլիթ, թաթարբերակի։ Գործունեության թեժ փուլում ներգրավված է երեք կին։

«Ոմանք ասում էին, որ դժվար կլինի, վայրն այնպիսին է, որ հնարավոր է այդտեղ շատ հաճախորդներ չգան: Բայց ես համարձակվեցի, գործի կեսը ռիսկն է»,- ասում է Մանիան: Նա պատրաստվում է ընդլայնել իր բիզնեսը: Առաջին փուլում ցանկանում է արտադրանքը բաժանել քաղաքի առևտրական կետրոններում:
| Print |