Լուրեր
Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղացել է ուժեղ կարկուտ
Այսօր՝ հուլիսի 26-ին Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերում կարկուտը ոչնչացրել է գյուղատնտեսական բերքի զգալի մասը։ Տեղեկությունը տարածում է Parvana tv-ն:

Կարկուտի ոլոռը բավականին մեծ է եղել, իսկ տեղումները՝ երկարատև։ Կարկուտը ծածկել է գետինը, վնասել բանջարանոցներն ու ցանքատարածությունները։ Մամզարա գյուղում կարկուտը կոտրել է մեղվի փեթակների ապակիները:


Մոտ 15 րոպե տեղացող կարկուտը եղել է բավականին մեծ չափի և հիմնականում վնասել է Գոնդուրայի գյուղական համայնքի, Ջիգրաշենի և Հեշտիայի և Մամզարայի  ցանքատարածքները։
| Print |
თეგები: աղետ / Կարկուտ / ցանքատարածք /