Լուրեր
Վրաստանում երկու ուժգին երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 10:39-ին, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ 4,0 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։

Տեղեկությունը տարածում է Երկրի մասին գիտությունների ինստիտուտը։

Մինչ այդ, Վրաստան-Ադրբեջան սահմանի մոտ (8 կմ-ում) երկրաշարժ էր տեղի ունեցել գիշերը: Ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 03:48-ին։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։
| Print |