Լուրեր
Ախալքալաքի Մաջադիա գյուղը կարկտահարվել է երկրորդ անգամ
Ախալքալաքում տեղած կարկուտը բավականին մեծ վնաս է հասցրել Մաջադիա գյուղի ցանքատարածություններին։ 

Ըստ Մաջադիայի գյուղապետ Սաշա Օվականյանի՝ դաշտերը մոտ 40%-ով վնասված են։

«Բավականին ուժեղ կարկուտ էր, նախորդ անգամվանից թույլ էր, բայց հասցրեց վնասել դաշտերը: Անցած անգամվանից կարտոֆիլի դաշտերը որոշ չափով վերականգնվեցին, իսկ հացահատիկներն ամբողջությամբ փչացավ: Այսօր արդեն երկրորդ անգամ վնաս հասցրեց: Իմ կարծիքով, բերքի 40 տոկոսը փչացավ», – Jnews-ի հետ զրույցում ասաց Մաջադիայի գյուղապետ Սաշա Օվականյանը:

Կարկուտը տևել է մոտ 15 րոպե:
| Print |