Լուրեր
Ախալքալաքի մոտ բեռնատար է շրջվել
Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին, Ախալքալաքից մոտ 10 կմ հեռավորության վրա բեռնատար մեքենան գլխիվայր շուռ է եկել։ Դեպքը հավանաբար տեղի է ունեցել 00։00-01:00-ի սահմաններում։

Ինչպես մեզ ասացին ականատեսները՝ վարորդին տեղափոխել են հիվանադանոց, սակայն լուրջ վնասվածքներ նա չունի։ Նրանք նաև ասացին, որ պատահարի պատճառը հավանաբար արագության գերազանցումն է եղել։

Պատահարից հետո դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
| Print |