Լուրեր
Բորջոմիում հրդեհի հիմնական մասը մարվել է. ՆԳՆ

 

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն, որը ղեկավարում է Բորժոմիի մունիցիպալիտետի օպերատիվ հրդեհային կառավարման շտաբը, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ փոխնախարարը և ԱԻ կառավարման ծառայության պետն ամփոփել են հրդեհի տարածման գոտում կատարվող տեղայնացման և լուծարման աշխատանքները և գնահատել իրավիճակը տեղում։

«Վերջին տվյալների համաձայն՝ Բորջոմիի մունիցիպալիտետում հրդեհի տարածման բոլոր երեք հատվածներում վերացվել է հրդեհի օջախների 90%-ը, իսկ մնացած 10%-ում հրդեհաշիջման ակտիվ աշխատանքներ են իրականացվում։

Բորջոմիի մունիցիպալիտետում յոթերորդ օրն է, ինչ ՆԳՆ աշխատակիցները պայքարում են հրդեհի դեմ։ Հարյուրավոր հրշեջների և փրկարարների, ՆԳՆ, ՊՆ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ, սահմանային ոստիկանության 4 ուղղաթիռ և Թուրքիայի Հանրապետության երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռ մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին»,-
հայտնում են ՆԳՆ-ից։

 

| Print |