Լուրեր
Հայտնի թուրք դերասանուհի՝ Էբրու Շահինը Ախալցիխեում է
Հայտնի թուրք դերասան Էբրու Շահինը Վրաստանում է։ Այսօր նա այցելել է Ախալցիխե և գտնվում է Ախալցիխեի բերդում։ Դերասանուհին Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել։
Շահինը մեծ ճանաչում է ձեռք բերել գրեթե ամբողջ աշխարհում և հատկապես թուրքական հեռուստասերիալների երկրպագուների շրջանում։ Նա բազմաթով երկրպագուներ ունի նաև Վրաստանում։
Էբրու Շահինը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Սովորել է Ստամբուլի համալսարանում, ավարտել նույն համալսարանի սպորտային գիտությունների ֆակուլտետը։ Նա ապրում էր մոր և տատիկի հետ։ Առավել հայտնի է դարձել` մարմնավորելով Ռեյհան Շադօղլուի դերը «Hercai» հեռուստասերալում։
| Print |