Լուրեր
ՃՏՊ Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ կա զոհ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Նինոծմինդա-Ախալքալաք կենտրոնական ճանապարհին՝ Խոսպիո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ BMW X5-ը բախվել է կայանված բեռնատար ավտոմեքենային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց։ Մահացածը Ախալքալաքի բնակիչ է։

Տեշեկությունը տարածում է NOR ռադիոկայանը:
| Print |