Լուրեր
Ախալքալաքում մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդի՝ նա մահացել է
Ախալքալաքում մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդի։ Ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, 22-ամյա երիտասարդը մահացել է Ախալքալաքի հիվանդանոցում։

Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին, ժամը 02:00-ի սահմաններում Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում: Շտապօգնության անձնակազմը երիտասարդին տեղափոխել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչը ենթադրում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում»:
| Print |