Լուրեր
Անվճար սնունդ դպրոցում. ի՞նչ է նշանակում «Ձայն» նախաձեռնությունը
«Պահանջում ենք համընդհանուր անվճար սնունդ դպրոցներում», այսպես է կոչվում «Ձայն» շարժման նախաձեռնած արշավը։ Անդամները մեկ տարի ակտիվորեն աշխատում են, որպեսզի իրենց նախաձեռնությունը արժանանա կառավարության հավանությանը և դպրոցում ներդրվի աշակերտների մեկանգամյա անվճար սնունդ։

Շարժման ներկայացուցիչ Վախթանգ Նացվլիշվիլին «Իններրդ ալիքի» հետ զրույցում խոսում է վրացական դպրոցներում տիրող ծանր իրավիճակի մասին և նշում այն ​​հիմնական գործոնները, որոնք դրդել են «Ձայն» շարժմանը սկսել քարոզարշավը։ Նացվլիշվիլիի խոսքով՝ անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ Վրաստանում 10 երեխաներից 7-ը դպրոցում սոված են։ Հարցված աշակերտների 77%-ն ասում է, որ դպրոց գալով միշտ (35%) կամ երբեմն (42%) սոված է։ Իսկ սովը ուղղակիորեն ազդում է նրանց գրագիտության ցածր արդյունքների վրա: Վրաստանի դասասենյակներում երեխաները սոված են նստում և դժվարանում են սովորել։ Հաճախակի են լինում նաև սովի պատճառով դպրոցում ուշագնացության դեպքեր։

Ըստ Վախթանգ Նացվլիշվիլիի, ավելի քան 10000 երեխա չունի կրթական պատմություն, այսինքն՝ երբեք դպրոց չի հաճախել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվճար դպրոցական սնունդը մեծացնում է աշակերտների հաճախելիության մակարդակը:

Սննդի արժեքի հետ կապված կազմակերպությունը հաշվարկել է, թե որքան կարժենա մեկ աշակերտի կերակրումը։ Այս հաշվարկով մեկ աշակերտի համար նպաստի միջին արժեքը կազմում է 1,66 լարի։ Ըստ այդմ, մեկ երեխայի սնունդը բյուջեին կարժենա տարեկան միջինը 266 լարի։ Հաշվի առնելով հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտները՝ միայն սննդի վրա կատարված ծախսերը կկազմեն են 144,8 մլն լարի։

«Բացի վերևում թվարկված առավելություններից, չպետք է մոռանալ գյուղատնտեսության զարգացման հնարավորությունը։ Սա նշանակում է, որ պետությունը երեխաների սննդի համար մեծածախ գնով ապրանք է գնելու տեղի գյուղացուց։ Այս պրակտիկան հարմարեցվել է ամերիկյան և եվրոպական երկրներում, այդ թվում՝ Վրաստանի պես փոքր և ոչ հարուստ երկրներում և ունի կրկնակի առավելություններ։ Առաջինն այն է, որ զարգանում է տեղի գյուղատնտեսությունը, իսկ սննդի համար հատկացվող գումարը տնտեսվում է մեծածախ գնումների միջոցով»,- «Իններորդ ալիքի» հետ զրույցում ասում է Վախթանգ Նացվլիշվիլին։

Շարժման նախաձեռնողների կարծիքով՝ դպրոցներում անվճար սննդի պրակտիկայի իրականացումը կունենա երեք հիմնարար առավելություն՝ պետությունը պաշտպանում է սոցիալապես անապահով աշակերտներին, զարգացնում է տեղական ձեռներեցությունն ու գյուղատնտեսությունը, բարձրացնում է կրթության մակարդակը, ուսման որակը երկրի ողջ տարածքում։
| Print |
თეგები: «Ձայն» / անվճար սնունդ /