Լուրեր
Պատերազմում պարտվելու դեպքում Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ. Մեդվեդև
Պատերազմում պարտվելու դեպքում Ռուսաստանը կքայքայվի և կդադարի գոյություն ունենալ,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ը դադարեցնի Կիևին զենք մատակարարել, պատերազմը կավարտվի։

«Բոլոր ողջամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է հաղթել Ռուսաստանին, ապա մենք համաշխարհային հակամարտության շեմին ենք։ Եթե ​​ԱՄՆ-ն ցանկանում է հաղթել Ռուսաստանին, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային։ Եթե ​​Ռուսաստանը դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը, չկարողանա հաղթանակի հասնել, Ռուսաստանն այլևս գոյություն չի ունենա, այն կքայքայվի։ Եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի զենք մատակարարել Կիևի ռեժիմին, պատերազմը կավարտվի»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը «Telegram»-ում։
| Print |