Լուրեր
Ավտովթար Ախալցիխեում՝ երկու ավտոմեքենաների մասնակցությամբ
Ախալցիխեում ապրիլի 9-ի փողոցում միմյանց են բախվել են երկու ավտոմեքենաներ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում։ Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ականատեսների վկայությամբ՝ ձախից ընթացող մեքենան սխալ է դուրս եկել ճանապարհ, ինչից էլ առաջացել է բախումը։
«Բարձր աղմուկ էր, դեպքի վայրում են ոստիկաններն ու շտապօգնությունը։ Ծանր վթար չէր, կոնկրետ չգիտեմ, բայց կարծում եմ՝ կլինիկա էլ ոչ ոքի չեն տեղափոխվել»,- ասում են դեպքի վայրից:

Իններորդ ալիքը շարունակում է աշխատել այս ուղղությամբ և մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։
| Print |
თეგები: Ախալցիխե / Վթար /