Լուրեր
Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ՝ Ղարիբաշվիլի
Այսօր մեր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ, և դա չափազանցված սպառնալիք չէ։ Մենք հասկանում ենք, որ միջուկային պատերազմի հռետորաբանությունը օրեցօր ավելանում է, սրվում, և նման իրավիճակում մեր կառավարության հիմնական մտահոգությունը մեր երկիրը փրկելն է։ Այս մասին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է նա, այսօր ամբողջ աշխարհը հայտնվել է ամենադժվար վիճակում։

«Ուզում եմ դիմել մեր հարգարժան պատգամավորներին, մեր ժողովրդին եւ խոսել իրական մարտահրավերների, անվտանգության ռիսկերի մասին, որոնց դիմաց այսօր կանգնած է մեր ժողովուրդը, եւ որի առջեւ կանգնած է մեր երկիրը այս ծանր իրավիճակում։ Ուզում եմ հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր ամենադժվար իրավիճակն է ամբողջ աշխարհում։ Եվրոպան, որպես ամբողջություն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման մարտահրավերների չի հանդիպել: Կարելի է ասել, որ այսօր մեր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ, և դա չափազանցված սպառնալիք չէ։ Մենք հասկանում ենք, որ միջուկային պատերազմի հռետորաբանությունը օրեցօր ավելանում է, սրվում, և նման իրավիճակում մեր կառավարության հիմնական մտահոգությունը մեր երկիրը փրկելն է։

«Այս պայմաններում իմ գլխավոր մտահոգությունը` որպես կառավարության ղեկավար, և մեր ժողովրդի պատվերը խաղաղության, կայունության պահպանումն է ու մեր երկիրը փրկելը»,
- ասել է վարչապետը:
| Print |