Լուրեր
Վրաստանում աշխատանք փնտրող Ռուսաստանի քաղաքացիների թիվն աճել է
Ռուսական աշխատուժի ներգրավումը Վրաստանում աճել է գրեթե չորս անգամ։ Այս մասին ասվում է HeadHunter հավաքագրման պորտալի (hh.ru) տվյալների մեջ: Զեկույցը ստացել է RBC գործակալությունը։

Ռուսական աշխատուժի զանգվածային ներգրավման առումով Վրաստանը երրորդ տեղում է։ Երկրում 2023 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ՌԴ աշխատուժի 9300 հայտ, ինչը 160%-ով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այն ժամանակ Վրաստանում աշխատելու ցանկություն էր հայտնել ընդհանուր առմամբ 3,6 հազար ռուս։

Ռուսական աշխատուժի զանգվածային ներգրավման առումով առաջատարը Ղազախստանն է, որտեղ դիմորդների թիվը 29,5 հազար է։ Հաջորդ երկիրը՝ 20,5 հազար ռուս դիմորդներով, Բելառուսն է, իսկ տասնյակում վերջինը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ գրանցվել է ընդամենը 2,2 հազար հայտ։

Նշենք, որ Ռուսաստանի երկու հիմնական գործընկեր երկրների՝ Չինաստանի և Հնդկաստանի գործատուները գնալով ավելի քիչ են հրավիրում ռուս աշխատուժի։
| Print |
თეგები: Ռուսական աշխատուժ /