Պուտինը սպառնում է կասետային ռումբեր օգտագործել
Ռուսաստանն ունի կասետային ռումբերի բավարար պաշար և անհրաժեշտության դեպքում կօգտագործի դրանք, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում կասետային ռումբեր օգտագործել, եթե նման զինամթերք օգտագործվի Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ։
«Իհարկե, եթե նրանք կասետային զենք կիրառեն մեր դեմ, մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասել է Պուտինը։
Ուկրաինան կասետային ռումբեր է ստացել ԱՄՆ-ից, թեև Կիևը խոստացել է զենք օգտագործել միայն թշնամու զինվորների կենտրոնացման վայրերում։
Հիշեցնենք, որ կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է աշխարհի ավելի քան 100 երկրներում։