Լուրեր
Սամցխե-Ջավախեթիի որոշ բաժանորդների համար 6 ժամ հոսանք չի լինելու (R)
Բաշխիչ ցանցում պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, Էլեկտրաէներգիայի մատակարարումը կխափանվի ապրիլի 16-ին:

Ժամը 12:00-18:00-ը կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի Բավրա, Խոսպիո, Խորենիա, Մարտունի, Խուլգումո գյուղերը, Ախալքալաքի՝ Աղմաշենեբելի, Ագամալիանի փողոցները Նինոծմինդայի մայրուղու վրա։

Ժամը 14:30-17:00-ը, հոսանք չի լինելու Ասպինձա ավանում, Դամալա, Խիզաբավրա, Տոլոշի, Ածղվիտա, Ձվելի, Նաքալաքևի, Օթա, Սարո, Ռուսթավի և հարակից գյուղերում:

Ժամը 16:00-ից 18:00-ն հոսանքի անջատումներ են սպասվում Ախալցիխեի շրջանի Ուրավելի, Մուսխի, Չաչարակի, Խեոթի, Անդրիածմինդա, Չոբարեթի գյուղերում, , Ախալցիխեի Ջակելի, Ռուսթավելի փողոցներում:

Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես էլեկտրամատակարարումը կվերականգնվի:
| Print |