Վրաստանը երկրորդ տեղում է ռուսների կողմից 2024 թվականին անշարժ գույք գնած երկրների թվում
Վրաստանը երկրորդ տեղում է ռուսների կողմից 2024 թվականին անշարժ գույք գնած երկրների թվում: Վրաստանն առաջին տեղը զիջում է Թաիլանդին:
Մասնավորապես, այս տարի արտերկրում անշարժ գույք գնելու համար ռուսների ընդհանուր հայտերում Վրաստանի մասնաբաժինը կազմում է 13.6%: Համեմատության համար՝ 2023 թվականին Վրաստանը զբաղեցնում էր միայն վեցերորդ տեղը։
Այս տարի ռուսների կողմից Վրաստանում անշարժ գույք գնելու պահանջարկը 2023 թվականի համեմատ աճել է 10%-ով, իսկ 2022 թվականի զանգվածային վերաբնակեցման հետ համեմատությամբ նվազել է ընդամենը 1%-ով։ Փորձագետները երկրի նկատմամբ հետաքրքրության աճը բացատրում են մուտքի ցածր շեմով, որը սկսվում է 35 հազար դոլարից, ինչպես նաև Վրաստանում ռուսների մի մասի ռելոկացիայով։
Ռուսների համար անշարժ գույք գնելու ամենատարածված երկիրը Թաիլանդն է, իսկ առաջատար եռյակը եզրափակում են Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եթե տարբեր երկրներում ռուսների ներդրումային հայտերի մասնաբաժինը կազմում է միջինը 38–43%, ապա Թաիլանդում այդ ցուցանիշը հասնում է 75%-ի։