Լուրեր
Lilo Mall-ում հրդեհ է բռնկվել՝ առևտրականները պատմում են մանրամասներ
«Lilo Mall» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրդեհը տարածվել է հինգ հազար քառակուսի մետրի վրա։

Ինչպես վաճառականներն են նշում, հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի երկրորդ հարկում, որտեղ հիմնականում գտնվում էին արհեստական տոնածառերի և հագուստի պահեստներ։

Նրանց խոսքով, հրդեհի տարածքը բոլորն արագորեն լքել են, և տուժածներ չկան։

Այս պահին դեռևս անհայտ է հրդեհի պատճառը, սակայն, առևտրականներից մեկը նշել է, որ կրակի բռնկման պահին տարածքում օգտագործվել է եռակցման սարք։

Բացի այդ, հրդեհից տուժած խանութներից մեկի սեփականատիրոջ խոսքով, իր ունեցվածքը ապահովագրված էր։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված էին ավելի քան 120 հրշեջ-փրկարար և 22 հրշեջ ավտոցիստեռն։
| Print |