Լուրեր
Ռուսաստանում 7 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով
Ռուսաստանի յոթ օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը անօդաչու թռչող սարքերի (դրոնների) հարձակման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է ռուսական մեդիան։

Տեղեկությունների համաձայն, ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները հետևյալ օդանավակայաններում՝

Աստրախան
Վլադիկավկազ
Վոլգոգրադ
Գրոզնի
Կալուգա
Սարատով
Ուլյանովսկ

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով, մի բնակելի տան վրա ընկած անօդաչու թռչող սարքի բեկորների հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշայի տեղեկությամբ, դրոնի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել արդյունաբերական օբյեկտում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
| Print |