Որ դեպքում ուսուցիչները և դաստիարակները կտուգանվեն 1500 լարիով
Մանկապարտեզը, դպրոցը, մասնագիտական ուսումնարանը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը կտուգանվեն 4000 լարիով, եթե խախտեն «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջները:
Ուսումնական հաստատությունում (դպրոց, մանկապարտեզ, քոլեջ և այլն) այնպիսի նյութերի կամ տեղեկատվության տարածումը, որոնք քարոզում են, թե մարդը կարող է չունենալ կենսաբանական սեռ կամ պատկանել իր իրական կենսաբանական սեռից տարբերվող սեռին, ինչպես նաև նույն սեռի անձանց միջև սեռական հարաբերությունները, կհանգեցնի ֆիզիկական անձի 1500 լարիով, իսկ իրավաբանական անձի՝ 4000 լարիով տուգանման։
Անչափահասին ուղղակի հաղորդակցման միջոցով նման տեղեկատվություն (այդ թվում՝ նման բովանդակությամբ ստեղծագործություններ) փոխանցելը (կիսվելը) կամ նման տեղեկատվության հասանելիություն ապահովելը, որը միտված է քարոզելու մարդու որևէ կենսաբանական սեռի չպատկանելը կամ/և սեփական կենսաբանական սեռից տարբերվող սեռին պատկանելը, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական հարաբերությունները կհանգեցնի ֆիզիկական անձի 1000 լարիով, իսկ իրավաբանական անձի՝ 3000 լարիով տուգանման։