Ախալցիխե, Սամցխե-Ջավախեթի, Օրփոլոյի ռազմական զորավարժարան, 2021 թվականի օգոստոս։ Զորավարժարանում ներկա էին Վրաստանի, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 15 երկրների 2 500 զինծառայողներ, ովքեր մասնակցեցին բազմազգ ռազմական վարժանքին՝ «Վճռական հոգի 2021»։ Նույն օրը, առաջին անգամ օգտագործվեց Վրաստանում արտադրված զրահապատ տեխնիկան՝ «Դիդգորի Մեոմարի» և «Դիդգորի Մեդևակ»: Բազմազգ ռազմական վարժանքները Վրաստանում անցկացվում են 2013 թվականից՝ նպատակ ունենալով ուժեղացնել տարածաշրջանի անվտանգությունը, բարձրացնել փոխհամագործակցության մակարդակը և զարգացնել ռազմական կարողությունները։