Լուրեր
Վրաստանի օդանավակայաններից մոտ 20 ավիաչվերթ է չեղարկվել
Իսրայելի և Իրանի միջև շարունակվող իրադարձությունների պատճառով Վրաստանի օդանավակայաններից մոտ 20 ավիաչվերթ է չեղարկվել։

«TAV Georgia»-ում հայտարարում են, որ չվերթների չեղարկման որոշումը կայացրել են ավիաընկերությունները, իսկ օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։

Նրանց տվյալներով՝ այս փուլում Թբիլիսիից չեղարկվել է 15, իսկ Բաթումիից՝ չորս ավիաչվերթ։

Մասնավորապես, Բաթումիից չեղարկվել են Իսրայել և Իրան ուղևորվող չվերթները, իսկ Թբիլիսիից՝ Թել Ավիվ, Աբու Դաբի, Շարժա, Էրբիլ, Դելի և Դուբայ ուղղություններով։
| Print |