Error
Քաղաքականություն
Իշխանություններին պետք է փոխանցել կարողություն և իրավունքներ
Ախալցիխեի իշխանությունը տարիների ընթացքում ապարդյուն փորձում է  քաղաքապետարանի համար ստանալ այսպես կոչված ռազմական շինությունը:

Քաղաքապետարանի չորս ղեկավարները փորձել են ձեռք բերել էկոնոմիկայի նախարարության 20 հա տարածաշրջանը: Տեղական իշխանությունը նշված տարածքում ցանկանում է՝ մանկապարտեզի, մակույթի տան և այլ հասարակական վայրերի տեղավորումը: Կառավարությունում ասում են, որ այս փուլում կենտրոնական իշխանության հետ խոսակցություններն ավարտվել են, իսկ հողամասի փոխանցումը սպասելի է ամեն պահի:


Այսպես կոչված՝ ռազմական շենք

Ինքնակառավարությունները իրենց տարածքում գտնվող հողամասերը որ չեն կարող կորցնել, այս մասին բողոքում են գրեթե բոլոր քաղաքապետարաններում: Առանց Կենտրոնական իշխանության միջամտության, տեղական իշխանությունը բազմաթիվ դժվարությունների դիմաց կկանգներ:

2017թվականին ինքնիշխան կարգավիճակ ունեցող քաղաքների բյուջեում բազում փոփոխություններ իրագործվեցին: Նրանցից մեկի համաձայն, փոշեկուլի համար նախատեսված 180 000 լարին փոխանցվեծ մեկ այլ հոդվածի:

Խորհրդարանի նիստին պարզաբանում են, որ կենտրոնական իշխանության խորհրդով՝ Ախալցիխեի քաղաքապետարանը ուղղությունը փոխեց և սկսեց աշխատել ենթակառուցվածքային ծրագրերի վրա: Այդ ժամանակ Ընդդիմությունը չի աջակցել բյուջեում կատարված փոփոխություններին:

« Ինչպիսի՞ իշխանություն ենք, եթե մենք չենք կարող որոշել, գնե՞լ թե ոչ մեքենան»,- հայտարարեց ընդդիմության պատգամավոր Զուրաբ Սադաթիերաշվիլին:

« Կառավարությունը մերժում է, և թույլ չի՞ տալիս մեքենա գնենք, քաղաքապետարանից բացի ոչ ոք ավելի լավ չգիտի,թե ի՞նչ է հարկավպր մեր քածաքին»,- փոփոխություններին չի համաձայնվում Մալխազ Գիքոշվիլին:

«Կառավարությունը ամբողջովին չի մերժում,բայց ասում են, կա առավել կարևոր հարցեր»,- պատգամավորներին բացատրել է քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեն:


Քաղաք Ախալցիխե

Կենտրոնական կառավարության որոշման պատճառով Ախալցխայի քաղաքապետը ներողություն է խնդրել բնակչությունից և հայտարարած տենդերը չեղյալ համարեց: 682 000 լարիի ծրագրով Ախալցիխեում, ռուսական դպրոցի մոտ գտնվող Կոլեկտորի վերականգնումը պետք է իրականացվեր, սակայն կենտրոնական իշխանությունը քաղաքապետարանին խորհուրդ տվեց գումարը ծախսել ուղեբեռային կայարանում կոյուղու նորոգման համար:

« Ես ուզում եմ ներեղություն խնդրել բնակչությունից, բայց հույս ունեմ որ կհասկանան: Այս որոշումը շատ ավելի արդար և անհրաժեշտ է»,- հայտարարեց քաղաքապետը:

Այդ ժամանակ ծրագրերի հետ մեկտեղ Ախալցիխեն կորցրեց նաև ինքնավար վարչության կարգավիճակը:
Տեղական ինքնակառավարմանը արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է ավելի շատ անկախություն և ռեսուրսներ- այս հարցում համաձայնվում են նաև կենտրոնական կառավարությունում: Չնայած մասնագետները համարում են, որ ապակենտրոնացման գործընթացը առաջ է ընթանում ոչ այնքան արագ տեմպով:

« Թբիլիսիում պետք է վերջացնենք մտածել այն մասին, որ մայրաքաղաքում հնարավոր է 3 500 շինության խնդիրներ լուծել միաժամանակ: Սա ամենամեծ աբսուրդն է, որը շրջում է պետական կառուցվածքում: Եթե ասում ենք, որ քաղաքապետարանները ծրագրելու հնարավորություն պետք է ունենան, սրա օրինակներից մեկն այն է, որ նրանք պետք է պարզ գիտակցեն թե ինչ ծախսերի հետ է կապված այս կամ այն ծրագիրը»,- ասում է ինքնակառավարման հարցերի փորձագետ Իրակլի Մելաշվիլին:

Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ապակենտրոնացման միջին ժամկետային ռազմավարության փաստաթղթի աշխատանքները գրեթե ավարտել է: Դա ի նկատի ունի ինքնակառավարման ֆինանսական անկախության, ապակենտրոնացման եւ իրավունքների աճը:

«Բարդությունները կապված են ֆինանսական, սեփականության եւ լիազորությունների ավելացման հետ: ապակենտրոնացման ստրատեգիաների տեքստում և խնդիրներում հենց այս հարցերն են քննարկվում»,- հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի բաժնի պետ Նիկոլոզ Ռոսեբաշվիլին:



Այս հարցերի աշխատանքներին միացան նաև փորձագետները: Մասնագետներն ասում են, որ 2019-2025 թվականների համար նախատեսված փաստաթուղթը կարծես «լավ ցանկությունների մասին հայտարարություն» է:

«Փաստաթուղթը քաղաքապետարանը և ցանկացած մարդ թվերով պետք է տեսնի, որտեղ կլինենք 7 տարուց հետո: Փաստաթուղթն առանց կոնկրետացման գին չունի: Դա այսպես է գրվում- սկզբում վերլուծում ենք,թե որտեղ ենք մենք հիմա, ինչ չենք հավանում և ծրագրի ավարտին ինչպիսի ինքնակառավարություն ենք ուզում տեսնել: Իսկ այս տեքստը հնարավորություն չի տալիս այդ ամենը տեսնելու»,- ասում է Իրակլի Մելաշվիլին:



« Ապակենտրոնացումը շատ կարևոր է, որ իրական ինքնակառավարություն գործի: Մի շարք խնդիրներ կան լուծելու, որտեղից պետությունն ու քաղաքապետարանը որևէ օգուտ պետք է ստանան: Տնտեսագիտական աճի համար հարկավոր է ատ բաների կարգավորում, այդ թվում նաև սեփականության հարցերը: Փաստացիորեն կորցվում են հնարավորություններն ու եկամուտները»,- ասում է Ադիգենի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեն:

«Տեղական ինքնակառավարման եւ ժողովրդավարության» կոալիցիան ապակենտրոնացման ռազմավարության համար իր կարծիքը ներկայացրեց կառավարությանը, չնայած ինչպես նրա անդամներն են ասում, նրանց նախաձեռնությունները ընդունվում են միայն բանավոր:

| Print |