Քաղաքականություն
Անհրաժեշտ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ռուսաստանի դեմ նոր, ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։

Ինչպես ասել է Զելենսկին գերմանական «Die Zeit» հրատարակությանը տված հարցազրույցում, նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են Լեհաստանը, Բալթյան երկրները, Մոլդովան, Վրաստանը և այլ երկրներ ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։

«Հաջորդ պատժամիջոցները պետք է կիրառվեն նավթի եւ նավթամթերքի ուղղությամբ: Աշխարհի նավահանգստային քաղաքները պետք է փակվեն ռուսական նավերի համար, դադարեցվեն բեռնափոխադրումները և «Սվիֆթում» ռուսական բանկերից որևէ մեկի համար բացառություններ չթողնեն։ Այս ամենը պետք է արվի Լեհաստանը, Բալթյան երկրները, Մոլդովան, Վրաստանը և այլ երկրներ ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հարցազրույցներից մեկում ասել է, որ ռուսական ագրեսիայի պայմաններում Ուկրաինան աջակցություն է ստանում Արևմուտքից, թեև նա ասել է, որ դա բավարար չէ, ինչպես նաև բավարար չեն սահմանված պատժամիջոցները։

«Եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բավարար լինեին, ապա միջամտությունն ավարտված կլիներ։ Կրկին գնում են ռուսական նավթամթերք։ Արևմտյան կորպորացիաներից մի քանիսը դեռևս մնում են ռուսական շուկայում որոշակի պայմանագրերով։ Սա բարոյապես անընդունելի է։ Մենք շնորհակալ ենք Ռուսաստանից հեռացած ընկերություններին։ Անհրաժեշտ է ավելի շատ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի դադարեցնենք դաժան ագրեսիան, որը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասել է նա հարցազրույցում։
| Print |