Քաղաքականություն
Պուտինը հիշեցրել է, թե ովքեր են ենթակա զորահավաքի
Մասնակի զորահավաքի ենթակա են ռազմական փորձ ունեցող քաղաքացիները, իսկ զորամաս ուղարկելուց առաջ նրանք պետք է լրացուցիչ պատրաստություն անցնեն, և այդ պահանջը պետք է անշեղորեն կատարվի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կրկնում եմ ՝ զորակոչի ենթակա են այն քաղաքացիները, որոնք պահեստազորում են գտնվում, և առաջին հերթին նրանք, ովքեր ծառայություն են անցել Ռուսաստանի Զինված ուժերում և ունեն պահանջված ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»,- ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է «Հայրենիքը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված տարածքներում ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հստակեցրել է քաղաքացիների կատեգորիաները, որոնք ենթակա չեն մասնակի զորահավաքի:
| Print |