Նոր տարվանից Ախալցիխեում տրանսպորտային կազմակերպությունը կաշխատի նորմալ
12:24 / 28.10.2022
Ներկված պատշգամբների գույնն ու որակը, վերանորոգված կենտրոնական այգին, քաղաքի կանաչապատման և երաժշտական դպրոցի վերականգնման հարցը, քաղաքային տրանսպորտը, սոցիալական և ենթակառուցվածքային այլ խնդիրներ - Սա այն հարցերի ոչ լրիվ ցանկն է, որոնք քննարկվել են Խորհրդի այսօրվա նիստում։
Խորհրդի որոշ անդամների կարծիքը շատ դեպքերում տարբերվում էին միմյանցից: Մի մասն առարկել է քաղաքում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին, իսկ մյուս մասը դրական է գնահատել կատարվող փոփոխությունները։
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Ախալցիխեի քաղաքապետարանի Քաղաքացիական խորհրդատվական խորհրդի երրորդ նիստը։ Այսօրվա նիստին ներկա էին 27 անդամներից միայն 14-ը։
Նոր անդամներից կազմված խորհուրդն իր առաջին նիստն անցկացրել է մարտի 25-ին։