Քաղաքականություն
«Ղարաբաղյան հակամարտությունն այլևս քննարկելու թեմա չէ». Ալիև
«Ղարաբաղյան հակամարտությունն այլևս պատմություն է», - Սոչիում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

«Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է երկու տարի առաջ։ Այդ կոնտեքստում քննարկելու թեմա չկա։ Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունները այն ձևաչափն են, որ շատ լուրջ քայլերի կարիք է զգում։ Հետագայում ևս ակնկալում ենք ձեր և Ռուսաստանի ակտիվ դերակատարությունն այդ նպատակներին հասնելու ճանապարհին»,
- դիմելով Ռուսաստանի նախագահին` հայտարարել է Իլհամ Ալիևը։
| Print |