Քաղաքականություն
Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին. Սալոմե Զուրաբիշվիլի
Ես ապշած եմ տարածված դաժան տեսագրությունից, որտեղ երևում է գերության մեջ գտնվող ուկրաինացի զինվորի գլխատումը,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախագահի խոսքով՝ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին։

«Հերթական հանցագործությունը մարդկության դեմ. Այս ռազմական հանցագործությունները պետք է իրավական պատասխան ստանան.

Վրաստանը կանգնած է և կկանգնի Ուկրաինայի կողքին»,-
գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում 40 վրացի մարտիկ է զոհվել։
| Print |