Բոլորը կտեսնեն իմ ակտիվ գործողությունները առաջիկա շաբաթների ընթացքում. Սաակաշվիլի
Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ յուրաքանչյուր վրացու և նրանց կյանքը կդարձնեմ շատ ավելի մարդկային և արժանապատիվ, ես դա արել եմ նախկինում և կկարողանամ դա անել հիմա,- այս մասին գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Սաակաշվիլիի խոսքով, գործնականում բոլորը կտեսնեն իր ակտիվ գործողությունները առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։
«Արդեն երկու տարի է՝ ես լիովին անմեղ եմ Ռուսաստանի եւ ռուս օլիգարխի գերության մեջ։ Նրանք իրենք էլ չեն հիշում, թե ինչի համար են ինձ մեղադրանք առաջադրել և երբեմն ինձ «մարդասպան» են ասում, երբեմն էլ՝ հազար տարբեր բաներ։ Իհարկե, ափսոսում եմ, որ չկարողացա ուղղակիորեն օգնել Ուկրաինային պատերազմում, բայց չեմ ափսոսում Վրաստանում մնալու համար, քանի որ իմ այստեղ մնալը խորհրդանշական և գործնական նշանակություն ունի։ Խորհրդանշականորեն սա այս պատերազմի և ռուսամետ վարչակարգի անարդարության հաստատումն է և իմ չնահանջելու ցուցադրությունը։ Գործնականում բոլորը կտեսնեն իմ ակտիվ գործողությունները առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ յուրաքանչյուր վրացու, և ես կդարձնեմ կյանքը նրանց համար շատ ավելի մարդկային և արժանապատիվ։ Ես դա արել եմ նախկինում, և հիմա կկարողանամ դա անել»,- գրել է Սաակաշվիլին։