Բոլոր տարբերակները քննարկվում են, այդ թվում՝ վիզայի ազատականացման ժամանակավոր կասեցումը՝ Հերչինսկի
Բոլոր տարբերակները քննարկվում են, այդ թվում՝ վիզայի ազատականացման ժամանակավոր կասեցումը, եթե «Վրացական երազանքը» շարունակելու է ավտորիտար ուղղությունը, - այս մասին POLITICO-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը:
«Եվրոպական միության և Վրաստանի միջև վիզայի ազատականացման երկխոսության և համապատասխան գործողությունների ծրագրի շրջանակներում, Վրաստանից պահանջվում էր կատարել որոշակի չափանիշներ, ներառյալ՝ հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխարգելման ապահովումը։ Գնահատում, իհարկե, կիրականացվի, եթե լինեն Շենգենյան գոտու ներքին անվտանգության համար սպառնալիքներ, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության հետագա անկման դեպքում», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը POLITICO-ին։
Վիզայի ազատականացման հնարավոր կասեցման մասին խոսակցություններ սկսվել են այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» իշխանությունը ընդունեց «ռուսական օրենքը»:
Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու խոսքով՝ վիզայի ազատականացումը հնարավոր է դադարեցվի, սակայն [Եվրոպական միությունում] ոչ ոք չի ցանկանում, որ դրա պատճառով պատժվեն Վրաստանի շարքային քաղաքացիները։