Որ կուսակցություններն են ստացել ամենաշատ նվիրատվությունները
Ընտրական կուսակցությունները 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը ստացել են ընդհանուր առմամբ 9,571,423 լարի նվիրատվություն:
Մասնավորապես, Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ամենաշատ նվիրատվությունը՝ 8 միլիոն լարից ավելին, ավելի կոնկրետ՝ 8,246,460 լարի, ստացել է «Վրացական երազանք» կուսակցությունը: Այս ժամանակահատվածում կուսակցությանը մոտ 250 նվիրատվություն է կատարվել, որոնցից մոտ 40 անձ «Վրացական երազանքին» 60-60 հազար լարի է նվիրաբերել:
Իշխող կուսակցությունից հետո ընդդիմադիր կուսակցություններից ամենաշատ նվիրատվություն ստացել է «Լելո Վրաստանի համար» կուսակցությունը: Կուսակցությունը մոտ 2 ամսում, հուլիսի 2-ից սեպտեմբերի 4-ը, ստացել է 1,038,537 լարի նվիրատվություն: Նվիրատուների շարքում են կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին և Ավթանդիլ Ծերեթելին, ովքեր կուսակցությանը համապատասխանաբար նվիրաբերել են 10 հազար և 60 հազար լարի:
Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժման» նվիրատվություններին, ապա կուսակցությանը հուլիսի 1-ից սեպտեմբերի 12-ը փոխանցվել է 164,455 լարի:
«Վրաստանի համար» կուսակցությանը, հուլիսի 1-ից սեպտեմբերի 8-ը, փոխանցվել է 118,971 լարի նվիրատվություն: Նվիրատուների շարքում են՝ Բեքա Լիլուաշվիլին, Բերդիա Սիձինավան, Նաթիա Մեզվրիշվիլին և Լևան Գոգիչաիշվիլին:
Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություն «Եվրոպացի սոցիալիստներին» այս նույն ժամանակահատվածում գումար փոխանցվել է միայն հուլիսին: Երեք նվիրատուներ միասին փոխանցել են 3 հազար լարի:
Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 2024 թվականի նշված ժամանակահատվածում երկու խորհրդարանական կուսակցություն՝ «Քաղաքացիներն» ու «Ստրատեգիա Աղմաշենեբելին», նվիրատվություն չեն ստացել: