ԱՄՆ-ը կարող է փետրվարին ներկայացնել Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիր
ԱՄՆ-ը կարող է փետրվարին ներկայացնել Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիր, հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ դաշնակիցներն ակնկալում են, որ հաջորդ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում Դոնալդ Թրամփի վարչակազմը կներկայացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «պատերազմը դադարեցնելու ծրագիր»։
Հրատարակությունը, հղում անելով անանուն աղբյուրներին, գրում է, որ պատերազմի ավարտի ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, ով կմասնակցի Մյունխենի համաժողովին։
Աղբյուրները հրաժարվել են հստակեցնել, թե պլանի քննարկումը որքան մանրամասն է լինելու և ինչ ձևաչափով է այն տեղի ունենալու։ Աղբյուրները նշում են, որ առաջարկվող ծրագրի տարրերը ներառում են հակամարտությունը հնարավոր սառեցնելը և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների կարգավիճակը անորոշ թողնելը, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության չճշտված երաշխիքներ տրամադրելը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Քելլոգը հաստատել է, որ ծրագրում է մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին և «հանդիպել այն ամերիկացի դաշնակիցների հետ, ովքեր պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի հետ»։
Ավելի վաղ Թրամփի հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն արդեն «լավ, ամուր ծրագիր» ունի Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։