Պուտինը հայտարարել է 30-ժամյա Զատկական հրադադար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկական հրադադարի մասին։
Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Զատկական հրադադարն ուժի մեջ կլինի ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր։
«Այսօր՝ ժամը 18:00-ից մինչև կիրակի՝ 00:00-ն, Ռուսաստանը հայտարարում է Զատկական հրադադար։ Այս ընթացքում կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները», – ասել է Վլադիմիր Պուտինը։
Զատկական հրադադարը կտևի 30 ժամ։
Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Կիևի կողմից հնարավոր խախտումների համար և Վալերի Գերասիմովին կոչ է արել պատրաստ լինել հետ մղելու հակառակորդի ցանկացած սադրանք կամ ագրեսիվ գործողություն։