Քաղաքականություն
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել Կոբախիձեն
Քաղաքական միավոր «Վրացական երազանք» կուսակցության այսօր կայացած համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։

Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2021-2024 թվականներին։
| Print |