Մերժում ապառիկներին – տեխնիկաների խանութում վաճառքը նվազել է
23:13 / 07.03.2019
Միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար սպառողական վարկերը, ինչպես նաեւ ապառիկների հաստատումը զգալիորեն բարդացել է:
Տեխնիկայի խանութներում ասում են, որ վաճառքը նվազել է: Բանկային կանոնակարգերը ուժի մեջ են մտել հունվարի 1-ից:
Թեոնա Մուրջիկնելին Ախալցիխեի տեխնիկայի խանութներից մեկում ապառիկով գնել է 745 լարի արժողության համակարգիչ: Հիմնվելով ընտանեկան բյուջեից ասում է, որ վարկը կարող էր վճարել 4 ամսում, սակայն բանկերից մեկը նրա ապառիկը հաստատել է իր պայմանների համաձայն: 745 լարիանոց համակարգչի համար,պետք է վճարի 3 տարի: Այսինքն՝ 745-ի փոխարեն պետք է վճարի 1 134 լարի: «Ասեցին, ապառիկ կարող են հաստատել առնվազն 6 ամիս ժամկետով: Համաձայնվեցի, բայց հայտարարությունը լրացնելուց հետո, 3 տարով հաստատեցին: Հիմա ամսեկան 32 լարի պետք է վճարեմ: 700 լարիանոց տեխնիկայի համար 400 լարի ավել պետք է վճարեմ»,- ասում է Թեոնան:
Ապառիկներ և վարկեր ստանալու պայմանները փոխվել են 2019 թվականի հունվարի մեկից:Սա առաջին դեպքը չէր, երբ կանոնակարգը կստացրին: Նրանց մի մասը գործում էին 2018 թվականի Մայիսից: ««TBC» և «Վրաստանի» բանկերին ամենամեծ վնասը հասցրին մայիսյան փոփոխությունները: Երկու բանկերն էլ միայն բարձր եկամուտ ունեցող հաճախորդների վարկերը կարող են հաստատել»,- բացատրում է տեխնիկայի խանութներից մեկում բանկի ներկայացուցիչը:
«Նախկինում ավելի հեշտությամբ էինք հաստատում ստացած հայտարարությունը: Հիմա շատ հաճախ ենք մերժում ստանում: Ով սև ցուցակում է, նրան ընդհանրապես չեն հաստատում: Ամիսներ առաջ, եթե հաճախորդի պատմությունում գրանցվում էր ժամկետի անց, դա խնդիր չէր հանդիսանում,հիմա եթե անցամ մեկ օր անցնի նշված ժամկետից, հայտարարությունը կմերժվի»,- բացատրում է բանկի օպերատորներից մեկը:
Ախալցիխեում գործում են 5 տեխնիկայի խանութներ: Նրանցից մեկը վաճառքի մասին տեղեկություններ չբարձրաձայնեց, իսկ մնացածը՝ հաստատեցին, որ վաճառքը նվազել է: «Բնակչության դժվարին տնտեսական վիճակը ազդում է վաճառքի վրա: Սա մատնանշում է նաև այն, որ ապառիկի պահանջը ավելի շատ է զգացվում, քան կանխիկ վճարումների»,- ասում են «Զումերում»:
«Ապառիկը որ չենք հաստատում, հետո գալիս են, կանխիկ վճարում և գնում, երևի վարկ են վերցնում»,- ասում են « Մեգատեխնիկա»-ում:
Վաճառքի կենտրոններում ասում են, որ աստիճանաբար մեծանում է այն հաճախորդների թիվը, որոնք հաճախում են նրանց մոտ, խանութներից մերժում ստանալուց հետո: «Մեկ ամիս առաջ հեռախոսս փչացավ, այդ պահին այնքան գումար չունեի, որ միանգամից հեռախոս գնեի: 600 լարի աշխատավարձ ունեմ, բայց բանկերից ոչ մեկը ապառիկ չհաստատեց»:
«Ընդունում եմ այս կանոնակարգը: Հեշտությամբ որ բոլորին տալիս էին ապառիկներ և վարկեր, դրա պատճառով է, որ մարդիք այս օրն են ընկել»:
«Ստացվում է, որ ապառիկ կարող են վերցնել միայն այն մարդիք, ովքեր բարձր աշխատավարձ և լավ վարկային պատմություն ունեն: Բայց նրանք ապառիկն ի՞նչ են անելու: Սրանով օգտվում էին այն մարդիք, ովքեր միանգամից մեծ գումար վճարել չէին կարող և նրանց ձեռնտու էր ամսեկան վճարել 100 լարի»,- ասում են Ախալցիխեի բնակիչները:
ՍՊԸ «Դագի»-ն Ախալցիխեի տեխնիկայի խանութներից մեկն է, որտեղ հունվարի մեկից հետո վաճառքը նվազել է 30-40%-ով: Տնօրեն՝ Գելա Ճալիձեն ասում է, որ առանձնապես բարդացել է ապառիկների հաստատումը:
«Կանոնակարգերը 90%-ով նվազեցրին ապառիկ առևտուրը: Այն մարդիք, ովքեր իսկապես լավ պատմություն ունեն, անգամ նրանց դեպքում հնարավոր է դժվարություններ լինեն: Միջինը՝ 10-ից 1 հաճախորդի հայտարարությունն է հաստատվում: Իսկ մինչ այս փոփոխությիւնները՝ առնվազն 4 անգամ շատ էր հաստատվում: Կարծում եմ, բնակչությանը օգուտ կբերի, շատերը չէին կարողանում վճարել վարկերը: Իսկ մյուս կողմից, շատ մարդիք մինչ օրս սառնարաններ և լվացքի մեքենաներ չունեն, այս կանոնակարգով նրանց համար տան տեխնիկաներ գնելը անհնար կլինի: Կանոնակարգը 2 կողմ ունի, կարևորն այն է, թե որ կողմը կկչռի և որ կողմը դրական արդյունք կցուցաբերի»,- ասում է Գելա Ճալիձեն:
Բարեփոխության հեղինակները, բանկային կանոնակարգերը խստացրել են պետությունում բազմաթիվ վարկերի պատճառով:
«Այս բարեփոխումները կօցնեն, որ բնակչությանը, հատկապես աղքատ մարդկանց, պաշտպանենք չմտածված վարկերից»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գիորգի Քաբուլիան, Խորհրդարանի էկոնոմիկայի հանձնաժողովի ժամանակ: Նույն հանձնաժողովի նախագահ Ռոման Կակուլիան կարծում է, որ բանկային կանոնակարգերը չպետք է երկար տեւեն:
«Սա երկարաժամկետ կանոնակարգ չէ, որը պետք է ընդմիշտ պահպանենք: Զարգացման որոշակի փուլում, իրազեկության զարգացման պայմաններում, երևի հնարավոր կլինի փոխել այս կանոնակարգը»,- հայտարարում է Ռոման Կակուլիան:
Հունվարի մեկից գործում է ազգային բանկի կողմից Ֆիզիկական անձանց համար պատասխանատվության կանոնակարգը: Ըստ բանկի, կանոնակարգի նպատակն է աջակցել Վրաստանի ֆինանսական համակարգի կայուն գործունեությանը: Վարկառուն պարտավոր է գնահատել հաճախորդի ապառիկը վճարելու ունակությունը եւ նրանց չհաստատի ավելի, քան նա ընդունակ է վճարել: Մասնագետները նշում են, որ սա ամենախիստ մոդելներից մեկն է: