Տնտեսություն
Նոր սահմանափակումներն ու ապրուստի ծայրահեղ ծանր պայմանները
Կորոնավիրուսի ռեկորդային աճի պատճառով պետությունը սահմանափակումները խստացրեց: Նոյեմբերի 28-ից խանութները, ռեստորանները, ֆիտնես կենտրոններ ու լողավազանները փակվել են, իսկ հասարակական և միջքաղաքային տրանպորտը ժամանակավոր չի աշխատելու: Սահմանափակումների խսացման վերաբերյալ որոշումն արդեն գործում է:

Նոյեմբերի 28-ից հասարակական և միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես կարգելվի: Սահմանափակումը չի տարածվում միայն թեթև մեքենաների վրա: Ըստ ախալցխացի վարորդների, տրանսպորտի երթևեկության արգելքով, նրանք նշանակավոր վնաս կկրեն, քանի որ նոր սահմանափակումը, երկու ամիս շարունակ նրանց կթողնի առանց եկամուտի:

Ի տարբերություն վարորդների ՝ կայարանի աշխատակիցը կարծում է, որ որոշումն արդարացի է, քանի որ բնակչության խուճապի պատճառով նախկինում աշխատանք նույնպես չկար:

«Կփակվենք և կսկսենք սովամահ լինել, քանի որ եկամուտ չենք ունենա, հացի գումար ինչպես գտնե՞նք»,- ասում է Ախալցիխե-Թբիլիսի միջքաղաքային գծի վարորդ՝ Գիա Լոմիձեն:



Նոր կանոնակարգերը ազդել են նաև ռեստորանների վրա: Նոյեմբերի 28-ից նրանց աշխատանքը նույնպես կարգելվի, բայց նրանք կարող են օգտվել առաքման ծառայությունից: Որքանով Ախալցխայի ռեստորանները կկարողանան հարմարվել նոր արգելքների հետ, այս մասին սննդի օբյեկտների ղեկավարները նախապես խոսել չեն կարող: Սակայն փաստն այն է, որ ստեղծված իրավիճակի պատճառով Ախալցիխեի ռեստորանների մեծ մասը չկարողացավ սկսել նոր աշխատանք, չհարմարվեց նոր ոճին և արդեն փակվել են:
«Մենք առաջին ալիքի ժամանակ սկսեցինք առաքումը, բայց ինչ այն այն ռեստորանները, որոնք չունեն առաքման ծառայություն, ստիպված են փակվել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս արգելափակումները արդարացի չեն»,- ասում է ռեստորան «Սաղիղինոյի» մենեջերը:

Երկու ամսով արգելեցին աշխատանքը նաև մարզադահլիճներն ու լողավազանները: Կանոնակարգը վերաբերվում է նաև Ախալցիխեի մարզադահլիճին: Մարզիչը համաձայն չէ պետության կողմից սահմանված նոր արգելքների հետ և կարծում է, որ դժվար ժամանակներում մարդկանց համար սպորտով զբաղվելը կարևոր է: Սպարտակ Թաքթաքիձեն համարում է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելումը կկարողանային կանոնակարգերը խստացնելով: Ըստ նրա, մարզադահլիճները փակելը լավագույն ելքը չէր:
«Ինչ պետք է անենք, կրկին կփակվենք, սա մեզ համար կլինի շատ բարդ, համաձայն չեմ կանոնակարգերի հետ, քանի որ սպորտը մարդկանց համար այս իրավիճակում շատ նշանակավոր է»,- ասում է Ախալցիխեի մարզադահլիճի մարզիչը:

Կառավարության որոշմամբ, արգելվում է մարզական, արվեստի և մշակույթի շրջանակների գործունեությունը: Բոլոր տեսակի գիտական, մշակութային և ժամանցի միջոցառումները կանցկացվեն միայն հեռավար կարգով: Բացի սրանից, երկրի մասշտաբով, արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը երեկոյան 21:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում: Բացառություն են կազմում Դեկտեմբերի 31-ն ու Հունվարի 6-ը, երբ մարդիկ հնարավորություն կունենան դուրս գալ ցանկացած ժամի:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |